«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
«Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակը «Զանգակ» գրատանը հանդիպել է ընթերցողների հետ: Աննա Աստվածատուրյանը ներկայացրել է իր գրքի հայերեն հրատարակությունը, պատմել՝ ԱՄՆ-ն ինչպես է արձագանքել իր հուշագրությանն ու մինչև այսօր Ադրբեջանից ստացվող սպառնալի
Նա 8 տարեկանում դարձավ Բաքվի ջարդերի ականատես, բայց միայն 20 տարի անց որոշում կայացրեց՝ մանկական օրագրի գրառումները վերածել գիրք-հուշագրության: Բաքվից հայերի արտաքսման պատմությունը հրատարակվել է անգլերեն, ռուսերեն և Newmag-ի նախաձեռնությամբ նաև հայերեն. «Ես մտածում էի, որ հայերը շատ լավ գիտեն իրենց պատմությունը, դրա համար էլ ինձ համար առաջնային էր գիրքը ներկայացնել անգլերեն ու ռուսերեն, կարևոր էր աշխարհին պատմել Բաքվի ջարդերի, Արցախի մասին։ Բայց պատերազմից հետո հասկացա, որ երիտասարդները, նոր սերունդը լավ չգիտի մեր պատմությունը։ Չգիտի՝ իրականում ինչ է կատարվել Բաքվում ու Սումգայիթում»։
«Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը հայերենով աշխարհին կպատմի Բաքվի ջարդերի, հայերի հանդեպ ատելության, ու ամեն ինչ նորից ու այլ երկրում սկսելու մասին: Աննա Աստվածատուրյան Թերքոթն առաջին դեմքով ու մեկ ընտանիքի օրինակով ներկայացնում է մեր պատմության ողբերգական էջերից մեկը, որը գրեթը մոռացության է մատնվել. «Ինձ համար շատ էմոցիոնալ պահ է, որ այս գիրքը ներկայացվում է Երևանում, որտեղ ես երկուսուկես տարի ապրել եմ Բաքվի ջարդերից հետո։ Իմ օրագրի մի մասը գրել եմ Բաքվում, մյուս մասն էլ Երևանում։ Բաքվի ջարդերը սկսվեցին, երբ Ադրբեջանը հասկացավ, որ Սումգայիթում գործած իր ոճրի համար չի պատժվում»։
Ադրբեջանում իրենց ոճրագործներին հերոսացնում էին դեռ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ և այսօր էլ շարունակում են նույն քաղաքականությունը։ Երեք տասնամյակ անց հայերի ջարդերը միջազգային հարթակներում իրավական գնահատական չեն ստացել։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն իր մասնագիտական քայլերով աշխատում է այդ ուղղությամբ։ Նա հասարակական, իրավական հայտնի գործիչ է, ով միջազգային իրավունքի ու ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում, նաեւ Կապիտոլիումում:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)