Ով է Ալեքս Մայքլիդիսը՝ «Լռակյաց հիվանդը» բեսթսելլերի հեղինակը (տեսանյութ)
Գիրք, որ կստիպի Ձեզ կյանքին նայել բոլորովին այլ անկյուններից, գիրք, որ կստիպի երբեք չլռել ու անդադար մտածել լռակյաց հիվանդի հոգեկան տվայտանքների մասին։ Հոգական լուրջ խնդիրներով կին, որ թվում է՝ կորցրել է խոսելու ունակությունը, ներփակվել ինքն իր մեջ ու չի
Դեղին մամուլի դիրքորոշումն ու հասարակական կարծիքն արդեն կանխորոշված էին: Թերթերը հենց սկզբից Ալիսիային չարագործի պիտակ էին կպցրել, ճակատագրական կին, սև այրի: Հրեշ: Գլխավոր հերոսուհուն նկարչի կերպարում ներկայացնելը դերասանուհի Ումա Թուրմանի մտահղացումն էր: Դերասանուհին առաջարկն արեց, երբ Ալեքս Մայքլիդիսի հետ աշխատում էր «Ակամա խաբեբաները» ֆիլմի վրա: Գաղափարը Ալեքսին դուր եկավ: Ու հեղինակը վարպետորեն միահյուսեց հունական միֆերն ու հոգեբուժական գիտելիքը:
Գրողը ստացավ առեղծվածային մի պատմություն, որը շռնդալից հաջողություն բերեց նրան։ Ալեքսն իր հաջողության գրավականը համարում է այն տարիքը, երբ գրեց վեպը. «Ես ուրախ եմ, որ այս գիրքը գրել եմ 42 տարեկանում, ոչ թե 22-ում: Այդ ժամանակ հաջողությունից գլուխս կպտտվեր, չէի կարողանա ինձ կառավարել: Իսկ հիմա վիճակը այլ է. կյանքում շատ բան եմ տեսել, ու գիտակցում եմ, որ այս ամենը անցողիկ է, ժամանակավոր»:
Հեղինակը վստահ է՝ ճնշված հույզերը երբեք չեն մեռնում: Դրանք մի օր դուրս են ժայթքում, ինչպես կրակը վիշապի երախից: Հենց դրա մասին պատմող այս գիրքն ավելի տարածված է այն երկրներում, որոնցում պոպուլյար է նաև հոգեթերապիան:
Հունական արմատներով անգլիացու կյանքում ամեն ինչ կանխորոշվել էր 13 տարեկանում: Ալեքս Մայքլիդիսը հենց այդ ժամանակ տարվեց հունական դիցաբանությամբ, տպավորվեց Ալկեստիսի ողբերգությամբ: Նախ փորձեց երգ գրել, հետո՝ ֆիլմի սցենար: Ստեղծագործական փնտրտուքը տևեց ավելի քան 15 տարի: Ի վերջո, ծնվեց «Լռակյաց հիվանդը»՝ համեմված հոգեբանական նուրբ վերլուծությամբ. «Ես մի քանի տարի աշխատել եմ անչափահասների հոգեբուժական կենտրոնում: Բայց չափից շատ էգոիստ եմ, ուստի գրող դարձա, ոչ թե հոգեթերապևտ: Աշխատելու ընթացքում շատ լավ թերապևտների եմ հանդիպել, նաև՝ անհաջողների: Ու հիմա կարծում եմ, որ նրանք երևի ենթագիտակցաբար են ընտրել այդ մասնագիտությունը, որովհետև հենց իրենք էլ օգնության կարիք ունեն: Ես փորձել եմ այդ բարդ հարաբերությունները ներկայացնել իմ գրքում»:
«Լռակյաց հիվանդը» խորը տպավորություն գործեց նաև Բրեդ Փիթի վրա: Հենց նրա ստուդիան էլ կէկրանավորի գիրքը:
Հեղինակը վստահ է՝ ճնշված հույզերը երբեք չեն մեռնում: Դրանք մի օր դուրս են ժայթքում, ինչպես կրակը վիշապի երախից: Հենց դրա մասին պատմող այս գիրքն ավելի տարածված է այն երկրներում, որոնցում պոպուլյար է նաև հոգեթերապիան: Մայքլիդիսը հույս ունի՝ գիրքը կստիպի մտածել հարցերի մասին, որոնք նախկինում երբեք չեք կարևորել: Հեղինակը կարծում է՝ գուցե գիրքը մասնագետին դիմելու, խնդիրների մասին խոսելու, խոցվածներին չանտեսելու հզոր ազդակ լինի. «Առաջին անգամ հոգեթերապևտի մոտ գնացի 20 տարեկանում: Սեանսները եղել են շաբաթը երկու անգամ, 10-ը տարի շարունակ: Գլխումս խառնաշփոթ էր: Հայրս ու մայրս սարսափած էին: Կարծում էին, որ թերապևտի սենյակում իրենցից եմ բողոքում, ընտանեկան գաղտնիքներ եմ բացում»:
Կարդացեք նաև
- Լուռ աշխարհի աղմկոտ իրականությունը. «Լռակյաց հիվանդը» միջազգային մամուլի էջերին (տեսանյութ)
- «Լռակյաց հիվանդը» գրքի թարգմանչուհին բացահայտում է թարգմանչական դժվարությունները (տեսանյութ)
- Տեղի ունեցավ «Լռակյաց հիվանդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է տարվա թրիլլերը՝ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» (թրեյլեր)
Առաջին գիրքն այնպիսի հաջողություն ունեցավ, որ հեղինակն էլ զարմացավ: «Լռակյաց հիվանդը» խորը տպավորություն գործեց նաև Բրեդ Փիթի վրա: Հենց նրա ստուդիան էլ կէկրանավորի գիրքը: Մայքլիդիսը խոստանում է՝ այդ ընթացքում ևս մեկ գործ կգրի: Երկրորդ գրքում նույնպես անտիկ միֆերը կմիախառնվեն ժամանակակից մարդու հոգեբանությանը: