Ցանկացած տրավմա պահանջում է առերեսում ու հաղթահարում՝ գերմանական բեսթսելլերի գլխավոր ուղերձը

September 20, 2022

Բեռլինի պատի փլուզումը թվում էր՝ պետք է միավորի պարսպի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն տեղափոխվել էին մարդկանց ներս: Հենց այս հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված մարդիկ էլ դարձել են գրական գործի հերոսները: «Մարող լույսի ժամանակներում» գիրքը բեսթսելլեր է, 2011-ին ստացել է Գերմանիայի գլխավոր գրական մրցանակը։ ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում թարգմանված և հրատարակված վեպն այսօր, քան երբևէ, արդիական է:

Սառը պատերազմի ավարտ, քանդվում է դրա խորհրդանիշն ու պատմության ամենադրամատիկ պատնեշը՝ Բեռլինյան պատը: Մինչ այդ գերմանական հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ բառի բուն իմաստով: Պատը որոշ հատվածներում անցնում էր ուղիղ տների միջով:

Օյգեն Ռուգեն  ներկայացրել է մի գերդաստանի 4 սերունդի պատմություն: Նրանք բոլորն էլ հայտնվել են Բեռլինյան պատի պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Տարբեր արժեհամակարգերի, դրանց բախումների, հասարակության և նույն ազգի տարբեր բևեռների մասին է գիրքը, որը մի ընտանիքի օրինակով բացահայտում է այն ամբողջ դրաման, որը գերմանական հասարակությունում:

Պետական պաշտոնյաներից մեկի ծննդյան օրն ամեն տարի հավաքվում էին բոլոր հարազատները: Դա ավանդույթ էր, որը երբեք չէր խախտվում: Սակայն այս տարեդարձին կար մեկ բացակա՝ տան թոռը, նա փախել էր Արևմտյան Գերմանիա: Պապն ու ընտանիքի մյուս անդամները նրան տվել էին դավաճան պիտակը:

                                                     

Ավելի քան 30 լեզվով թարգմանված «Մարող լույսի ժամանակներում» գրքում նկարագրությունները, երկխոսությունները դիպուկ են, համառոտ ու էմոցիաներից զուրկ: Հետպատերազմյան ճգնաժամի թեմայի ընտրությամբ գերմանացի գրողը ցանկացել է ցույց տալ, որ ցանկացած տրավմա պահանջում է առերեսում ու հաղթահարում։

Կարդացեք նաև