«Իմ հանճարեղ ընկերուհին» նաև ֆիլմաշար, որը նույնքան տպավորիչ է, որքան գի՞րքը

June 30, 2021

Այս տարի Newmag-ը հրատարակեց «Նեապոլիտանական քառյակի» առաջին մասը՝ իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքը: Ամենանուրբ, իրական, երբեմն հեքիաթային, երբեմն էլ չափազանց ռեալիստական գործ, որը երկու ընկերուհիների կյանքի ու ճակատագրական որոշումների մասին է: Ինչպես գրական գործն, այնպես էլ դրա հիման վրա նկարահանված սերիալը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում: Երկու մասն արդեն պատրաստ է. նկարահանումները շարունակվում են:

Իր գրական գործունեության ընթացքում Էլենա Ֆերանտեն միշտ է մերժել բոլոր հարցազրույցներն ու հրավերները, անգամ մրցանակները: Դժվար է նշել, թե երբ նա դարձավ ուրվական գրող, սակայն 1990-ից հետո Ֆերանտեն սկսեց փոստով պատասխանել լրագրողների հարցերին: Ըստ նրա, կարևորը գրողը չէ, գործն է, եթե հավանել են պատմությունը, կհիշեն հենց գիրքը ու այստեղ գրողը դառնում է երկրորդական: «Ֆերանտեի տենդ»՝ ընթերցողներ այսպես են անվանում հեղինակի ստեղծագործությունները:

Ֆերանտեն ու նրա գործերը հետաքրքրում են նաև հայտնի ռեժիսոր Սավերիո Կոստանզոյին: Ռեժիսորների ու գրողների ընտանիքում ծնված իտալացի ռեժիսորի համար Ֆերանտեն դառնում է իր համար իսկական ուրվական: 4 գրքերի հեղինակի հետ կապ է հաստատել հենց  Կոստանզոն՝ 2007-ին, երբ դիմեց նրա իտալացի հրատարակչին՝ Ֆերանտեի «The Lost Daughter» վեպի հեղինակային իրավունքները ձեռք բերելու նպատակով: Սավեիրոն 9 տարի ոչ մի պատասխան չստացավ:

4 գրքերի հեղինակի հետ կապ է հաստատել հենց  Կոստանզոն՝ 2007-ին. Սավեիրոն 9 տարի ոչ մի պատասխան չստացավ:

Տարիներ անց նա դարձավ իտալական կինոյի ամենաերիտասարդ ֆիլմմեյքերներից մեկը, ստեղծեց ֆիլմաշարեր, որոնց առանցքային թեման կլաուստրաֆոբիան էր: Այդ ֆիլմերը նման չէին Ֆերանտեի վեպերին: Հերոսներ, որոնք կողպված են միայնության մեջ ու հայտնվել են ոչնչացման եզրին: «The Solitude of Prime Numbers» վեպում երիտասարդը փորձում է ինքն իրեն վնասել (2010), իսկ «Hungry Hearts» վեպում մայրը հանուն իր երեխայի սովամահ է լինում (2014):

2016-ին, մի օր, Էլենա Ֆերանտեի գրական գործակալը զանգում է Սավիերոյին ու ասում, որ Ֆերանտեն հենց իրեն է ընտրել՝ իր  «Իմ հանճարեղ ընկերուհին»  գիրքն էկրանավորելու համար: Կոստանզոն երկմտանքի մեջ էր, իր կարիերայի ընթացքում ամենաշատը ցանկանում էր վեպ էկրանավորել: Եվ ոչ թե սովորական վեպ, այլ այնպիսի ստեղծագործություն, որը գերազանցել է հասարակ բեսթսելլերներին: Նա փնտրում էր վեպ, սենսացիա, իրադարձություն, գրական պաթոլոգիա:

Ռեժիսորին հաջողվել է կադրով փոխանցել այն ամենն, ինչը Ֆերանտեն թղթին էր հանձնել: Հերոսների ընտրությունից մինչև տեղանքի նկարագրությունը, երկխոսություններն ու զարգացուները հարմոնիկ են գործին:

Կոստանզոն ու Ֆերանտեն միասին աշխատել են էլեկտրոնային փոստով: Գրքի ադապտացման մասին մեկնաբանություններն ու ընդհանուր հայտարարները միայն վիրտուալ համաձայնությամբ են կատարվել: Սավեիրո Կոստանզոն 5 տարուց ավելի աշխատում է մի կնոջ հետ, որին երբեք ոչ տեսել, ոչ էլ լսել է նրա ձայնը: Նրա գոյության փաստն արձանագրող միակ վկայությունը գրողի ստեղծագործություններն են: Կոստանզոն իր և Ֆերանտեյի շփումը մետաֆիզիկական կապի է նմանեցնում. «Երբեմն նա այնքան հզոր է դառնում: Չգիտեմ, դեռ փորձում եմ ամեն ինչ իր տեղը գցել: Ինչ խոսք. դժվար է: Ասես ուրվականի հետ աշխատելիս լինեմ»:

Ռեժիսորն, ի վերջո, էկրանավորում է Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպը: 2 մասն արդեն պատրաստ է, մյուս երկու գրքերի հիման վրա նկարահանվող ֆիլմաշարն ընթացքի մեջ է: Ռեժիսորին հաջողվել է կադրով փոխանցել այն ամենն, ինչը Ֆերանտեն թղթին էր հանձնել: Հերոսների ընտրությունից մինչև տեղանքի նկարագրությունը, երկխոսություններն ու զարգացուները հարմոնիկ են գրքին:

Կարդացեք նաև

«Իմ հանճարեղ ընկերուհին» պատմում է երկու մտերիմ ընկերուհիների` Լիլայի և Էլենայի  մասին: Ֆերանտեն իրեն բնորոշ ոճով ներկայացնում է երկու տարբեր հերոսուհիների, որոնց կյանքում շրջադարձային փոփոխություններն անդրադառնում են երկար տարիների մտերիմ ընկերության վրա: Աղջիկներն ապրում են 50-ականների Նեապոլում, որտեղ ծնողները ծեծում են իրենց երեխաներին, եղբայրները՝ քույրերին, տղամարդիկ` իրենց կանանց, ջահելներն էլ մեքենայում երկաթե ձողեր են պահում փողոցային կռիվների համար: