[Ընթերցողի կարծիք] Ինչու կարդալ «Ես Զլատանն եմ» գիրքը

June 22, 2021

Նա ավելին է, քան պարզապես չափազանց տաղանդավոր, երկար մազերով, անսովոր բարձրահասակ ֆուտբոլիստ։ Նա Շվեդիայի բոլոր ժամանակների ամենաշատ գոլերի հեղինակն է։ Զլատանի համար ակումբներն ավելի շատ գումար են ծախսել, քան երբևէ այլ խաղացողի համար: Թիմերը նրա կարիերայի ընթացքում ծախսել են 150 միլիոն ֆունտ ստեռլինգ: Newmag-ի սպորտային գրքերի շարքում առանձնահատուկ տեղ ունի այս հրատարակությունը, քանի որ «Ես Զլատանն եմ» գիրքը հետաքրքիր է ոչ միայն սպորտի սիրահարներին, այլև լավագույն օրինակ է բոլորի համար՝ ինչպես լինել ուժեղ, նպատակասլաց ու հաղթանակներից երբեք գլուխը չկորցնող։ Ձեզ ենք ներկայացնում Newmag Book Club-ի անդամ Արման Ավետիսյանի անդրադարձը «Ես Զլատանն եմ» գրքին։

Զլատան Իբրահիմովիչ «Ես Զլատանն եմ և´ դաշտում, և´ կյանքում»՝ «Մալմյո», «Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լոս Անջելես Գելեքսի»: Ահա այն ակումբները, որտեղ Զլատանը խաղացել է: Բոլոր ակումբներում ռուսենգորդցի տղան ուղղակի փայլել է: Իբրակադաբրա. ահա Զլատանին բնութագրող բառը:

Զլատանը Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Անցկացրած 116 խաղում նա դարձել է 62 գոլի հեղինակ: Զլատանը պայքարող, երբեք չհանձնվող մարզիկներից է: Ինչպես ինքն է նշում գրքում. «Իմ ամբողջ կարիերան կառուցվել է պատասխան հարվածը հասցնելու ձգտումից»:

Կարդացեք նաև

Ասում եք, թե նա չի՞ կարող դառնալ գոլի հեղինակ, նա բանի պետք չէ՞. Զլատանը ձեզ հակառակը կապացուցի: Ամբողջ կարիերայի ընթացքում ատամները սեղմած պայքարելով Զլատանը արդեն դարձել է ֆուտբոլային լեգենդ:

Գիրքը կարող է օգտակար լինել նաև ֆուտբոլային սքաութների համար, որովհետև շատ են օրինակները տրանսֆերային պայքարի վերաբերյալ:

Գիրքը կարող է օգտակար լինել նաև ֆուտբոլային սքաութների համար, որովհետև շատ են օրինակները տրանսֆերային պայքարի վերաբերյալ:

«Կան հազարավոր ճանապարհներ, որոնցով կարելի է առաջ գնալ: Դրանցից մեկը, որ մի փոքր տարբերվող է ու մի քիչ էլ անհարմար, միշտ լավագույնն է: Ես ատում եմ, երբ տարբերվող մարդկանց ամպերից ներքև են իջեցնում: Եթե ես ուրիշ չլինեի, հիմա այս գիրքը գրելիս չէի լինի: Չեմ ասում` եղեք ինձ նման, արեք ինչպես Զլատանը: Ամենևին ոչ: Ասում եմ, որ պետք է գնաք ձեր ճանապարհով, ինչպիսին էլ որ այն լինի, ու այնտեղ չպետք է լինեն ինչ-որ գրողի տարած ստորագրահավաքներ: Չի կարելի մեկուսացնել ու վիրավորել մարդուն զուտ այն պատճառով, որ նա մյուսների նման չէ»:

Կարդացեք նաև

Ի դեպ թարգմանությունը շատ հաջողված է շնորհիվ Newmagի:

Արման Ավետիսյան