Գլխավոր Հոդվածներ

«Ռոջավա»՝ պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված

«Ռոջավա»՝ պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն (տեսանյութ)

newmag-y-n

Սիրո և պատերազմի, հիասթափության և հույսի մասին պատմություն, որը զարգանում է Միջին Արևելքի հենց սրտում: Մագդա Թախտաճյանի «Ռոջավա»-ն պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարմամբ, փայլեց

Սիրիական Քրդստանի Ռոջավա շրջանում Երևանում ծնված Նանեն դառնում է ազատության մարտիկ: Նրա պատմությունը հաճախ ուղիղ, երբեմն էլ փոխաբերական շերտերով համադրվում է քուրդ կանանց պայքարի հետ՝ պատմում է գրքի հեղինակը. «Քուրդ կանանց ջոկատի և Ռոջավայում զարգացումների մասին սկսեցի կարդալ 2014-ին, երբ թերթերում հայտնվեցին առաջին լուրերը: Դրանք անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը։ Այդ զինված կանանց պատկերները՝ զինվորական հագուստով, հրացաններով, անապատի մեջտեղում, դաջվեցինհիշողությանս մեջ։ Այդ ընթացքում ես գրեցի իմ երկու գրքերը, և երբ ավարտեցի, Ռոջավա շրջանը դարձել էր լրատվամիջոցների գլխավոր թեման: Հասկացա, որ պահը եկել է»:

Քուրդ կանանց պայքարը նկարագրելիս կռիվ կամ պատերազմ բառի փոխարեն «Ռոջավա» գրքի հեղինակը նախընտրում է դիմադրություն եզրույթը: Սա ավելին է, քան զինված հակամարտությունը. «Ջիհադիստները շահարկում են Ղուրանը, թիրախավորում են արձակած մազերով կանանց, նրանց հիմնարար իրավունքներն են խախտում, աջ ու ձախ արգելքներ են մտցնում: Այս կանանց զինված պայքարը նաև պատրիարխալ հասարակության դեմ է: Իրենց հեղափոխական դիմադրությամբ փորձում են քանդել այն նեխած հասարակարգը, որում դաստիարակվել են»:

Մագդա Թախտաճյանը գրքի երեք առանցքային նպատակ է առանձնացնում՝ արդարության որոնումներ, ճշմարտության համար պայքար և հիշողության պահպանում: Գլխավոր հերոսուհի Նանեն գնում է իր արմատների հետևից և սա ինքնությունը պահպանելու գլխավոր նախապայմանն է. «Ամեն ինչի հիմքում ԴՆԹ-ն է, արմատները, տեղեկատվական այն միջուկը, որ կա մեր բջիջներում: Դա այն ճանապարհն է, որը նաև ես եմ անցնում: Դա անվերջանալի ճանապարհ է: Մենք նախ արմատավորվում ենք և հետո միայն այդ կետից տարածվում, լուսավորում ու ստեղծում»:

Սփյուռքահայ շատ հեղինակներ կան, որ ստեղծագործում են որևէ լեզվով, բայց այդպես էլ այդ երկրի մշակույթի ու գրականության մաս չեն դառնում: Մագդա Թախթաճյանը համոզված է՝ իր գրքերը արգենտինական ժամանակակից գրականության մաս են դարձել: Քննարկվող խնդիրներն ու երևույթները մարդկանց համար ընկալելի և հետաքրքիր են.

«Այո՛, իմ գրքերն ինտեգրվել են արգենտինական գրականության մեջ։ Կան երկրի բոլոր գրախանութներում, և բարեբախտաբար, շատ լավ են վաճառվում թե՛ հայ, թե՛ այլազգի ընթերցողների շրջանում։ Ընթերցողներից շատերն ինձ խոստովանում են, որ իմ գրքերը կարդալուց հետո համարձակվում են ուսումնասիրել իրենց ծագումը, փնտրել արմատները, անկախ նրանից՝ հա՞յ են, թե՞ ոչ: Մարդիկ նաև տեղյակ չեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի բարդ խնդիրների մասին և այս կերպ հաղորդակից են դառնում նաև դրանց։ Ընթերցանությունը ժամանցի ձև է, բայց նաև մտածելու, փնտրելու և սովորելու միջոց է»:

Կարդացեք նաև

Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի: Քուրդ կանանց դիմադրության մասին գրելիս Մագդա Թախթաճյանի մտքում ցեղասպանությունից փրկված իր տատիկներն են, որոնք զինված պայքարի որևէ շանս չեն ունեցել և փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ:

Կարդացեք նաև

Տարածել