Ցանցերն ու իշխանությունը, մասոններն ու Ֆեյսբուք. գիրք, որը կսթափեցնի, կզարմացնի ու կբացահայտի Ցանցերի տիրակալների իրական դեմքը
TIME ամսագիրը Նիլ Ֆերգյուսոնին 2004-ին դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Հարվարդի և Նյու Յորքի համալսարանների դասախոսն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում ներկայացնում է Ցանցերի դարը: Ովքեր են կամ որոնք են մարդկանց այդ խմբերը, որոնց անվանո
1. Երիտասարդ, հավակնոտ, շրջապատ ունեցող մարդը միշտ պատրաստ է հաջորդ երեկույթին: Գիշերվա կեսն էլ լինի, նա ձգտում է մնալ շփման իր ցանցի մեջ:
2. Քնելու ցանկությունն անդիմադրելի է, բայց ինչ-որ բան բաց թողնելու վախն ավելի զորեղ է:
3. Դավադրության տեսություններն այսքան կենսունակ չէին լինի, եթե նման ցանցեր ընդհանրապես գոյություն չունենային:
4. Դավադրության տեսությունների հեղինակների խնդիրն այն է, որ նեղացած աութսայդերների պես նրանք գրեթե միշտ սխալ են հասկանում ու սխալ են ներկայացնում ցանցերի գոյությունը:
5. Ռոտշիլդների ընտանիքի բանկերի պատմությունը, Զիգմունդ Վարբուրգի կարիերան, Հենրի Քիսինջերի կենսագրությունը՝ միայն վերջերս եմ հասկացել, որ դրանք նաև գրքեր են ցանցերի մասին:
6. Քաղաքական կարիերա ընտրած՝ Օքսֆորդում իմ սերնդակիցներից մեկի կինը մի առիթով դժգոհել է, որ նրա աշխատանքային օրը չափազանց երկար է, անձնական կյանքը խոցելի է հրապարակային գործունեության պատճառով, աշխատավարձը քիչ է, արձակուրդները՝ հազվադեպ: Բացի այդ՝ պաշտպանված չէ աշխատանքը կորցնելուց: Նա կնոջը պատասխանել է. «Բայց փաստը, որ ես համակարպվում եմ այս ամենի հետ, ցույց է տալիս, թե ինչ արբեցնող է իշխանությունը»:
7. Մարդիկ հակված են ենթադրել, որ էլիտար ցանցերը հեշտությամբ և թաքուն կառավարում են իշխանության մարմիններին: Դա այդպես չէ: Ոչ ֆորմալ ցանցերը սովորաբար չափազանց հակասական, ու երբեմն նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն պետական հաստատությունների հետ:
8. Նացիստական քարոզչության հաղթանակներից մեկն այն էր, որ շարքային գերմանացուն համոզում էին, թե կա համաշխարհային պատերազմ հրահրելու ունակ հրեական դավադրություն, և միաժամանակ ցուցադրում էին դրան դիմակայելու հրամայականն ու հրեաների թուլությունները:
9. Նույնիսկ եթե «Իսլամական պետությունը» պարտություն կրի Իրաքում և Սիրիայում, նրա ցանցը կիբերտարածությունում և Արևմուտքում կշարունակվի թունավոր միջավայր, որտեղ կարող են ծնվել դավամեմերը՝ մեկը մյուսի հետևից պարտվողներին վերածելով մարդասպան նահատակների:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սկանդալային, սթափեցնող ու ապշեցուցիչ փաստերով գիրքը՝ «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարաներ)
- Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքեր էին իրական մեղավորները. Բացահայտում է Նիլ ֆերգյուսոնն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում
- Գիրք, որ շոկի ենթարկեց գիտնականներին և հիացմունք առաջացրեց միջազգայի մամուլի մոտ (տեսանյութ)
- Նիլ Ֆերգյուսոն. Պուտինը պատմությունից գլուխ չի հանում․ ցավոք՝ ԱՄՆ–ն նույնպես
- Ով է կառավարում աշխարհն ու մեզ՝ դավադրության տեսություններն ըստ Ֆերգյուսոնի (տեսանյութ)
- Ինչո՞ւ Նիլ Ֆերգյուսոնը որոշեց ու գրեց «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը (տեսանյութ)
10. Ջոզեֆ Գեբելսը ռադիոն նկարագրեց որպես «տոտալիտար պետության հոգևոր զենք»: Ստալինը կարող էր ավելացնել, որ հեռախոսն էլ Աստծո նվերն է գաղտնալսողներին: