BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ովքեր և ինչ պատմական իրադարձություններ են հայտնվել

Ովքեր և ինչ պատմական իրադարձություններ են հայտնվել «Անդրանիկի վերջին ձին» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Ապրիլին Newmag-ը ներկայացրեց «Անդրանիկի վերջին ձին» գիրքը։ Հրատարակումից հետո այս գործը գլխավորում է հայկական ամենավաճառված գրականության թոփ եռյակը։ Գիրքը սկսվում է Առաջին հանրապետության խորապես դրամատիկ, բայց քիչ ուսումնասիրված շրջանով՝ «Զոդ օպերացիայով»

«Անդրանիկի վերջին ձին» վեպը սկսվում է «Զոդ օպերացիայով»: Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Աթամը, Սիլիկյան եղբայրների հետ Զոդում հյուր է գնում տեղի թաթարներին՝ սեղան նստելու և հաշտվելու: Թաթարները կերուխումից հետո Սիլիկյան եղբայրներին գլխատում են, նրանց հետ եկած զինվորներին՝ կոտորում: Միայն Աթամն է փրկվում, հասնում է գյուղ, բայց Անդրանիկից նվեր ստացած ձին մնում է թշնամուն:  

Գիրքը դեռ չհրատարակված, կարդացել էր պոետ Հակոբ Հարությունը: Կարծում է, որ Սուսաննա Հարությունյանն  իր նախորդ ու այս նոր վեպերում  փորձում է բացահայտել հայի ինքնությունը. «Ձին այստեղ խորհրդանիշ է: Մանավանդ, այդ ձին վերջինը չէ իրականում, գույնն է ուրիշ: Ձին հայի գենի ոգին է: Հայի գենի մեջ է նրբությունը, որը Մովսեսի մեջ հարություն առավ: Դիմեմ մեր էպոսին: Էպոսի մեջ հայի կոդի խնդիր կա: Քչերն են ուշադրություն դարձրել, զավակն է: Մհերենք զավակ չէին ունենում, ասին, մենք մահանանք, իրենք ունենան: Մովսեսի դեպքում, հանկարծ այդքան պիղծերի մեջ հայրենասեր է ծնվում: Ինչն է դա, հայի գենն է։ Ոչ ես, ոչ դու էս երկիրը փրկող չենք: Բայց ես հավատում եմ էդ գենին, գուցե Անդրանիկի մեջից  ծնվի էդ գենը»: 

Անդրանիկն այս դեպքում գրական կերպար զորավարը չէ, տեսանյութի օպերատորն է: Նա էլ է Անդրանիկ: Պոետ Հակոբ Հարությունի նուրբ հոգին նկատեց խորհրդանշական զուգադիպությունը՝ հիշեցնելով, որ հեղինակն իր նախորդ՝ «Ագռավները նոյից  առաջ» գրքում  էլի էր օգտագործել խորհրդանիշներ. «Եթե Ագռավների դեպքում, նա իրականությունը առասպել դարձրեց Հարութի կերպարով, Անդրանիկի դեպքում առասպելն իրականություն դարձրեց Մովսեսի կերպարով: Խուլիգանի, անգամ պիղծ մարդ է, տնից գողություն է անում: Բայց դառնում է հայրենասեր: Անգամ վիրավորվում է Անդրանիկին հայհոյելուց»:  

Գրքում հերոս է մի ամբողջ գյուղ: Գրողն այս գործում ընտրել է հիպերռեալիստական ոճը. ամեն մի կերպար նկարագրված է մանրամասն ու  իր բոլոր թերություններով, նրանք ծեծում են իրենց կանանց, դավաճանում, սպանում դեռ չծնված ու հիվանդ երեխաներին: Չեն ներում միայն զորավարին հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Գլխավոր հերոսը պատրաստ է ներել իրեն իր հորը ու նույնիսկ մորը հայհոյողին, բայց Անդրանիկին հայհոյած թուրքին չի ներում ու ադրբեջանցի բոլոր գյուղացիներին ստիպում է ազատել հայկական հողերը: 

Կարդացեք նաև

Տարածել