«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը դարձել է բեսթսելլեր

November 25, 2020

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հոկտեմբերի վաճառքների հիման վրա: Այդ ամսում բեսթսելլեր է համարվել նաև Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը:

Հաճախ գրաքննդատները Աբգարյանի գործերում ու ձեռագրերում նկատում են Գաբրիել Գարսիա Մարկեսի շունչը:

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը 2-րդ տեղում է: Վեպը հեռավոր մի փոքրիկ գյուղի՝ Մառանի ու նրա բնակիչների մասին է, որոնք տեսել են երկրաշարժ, պատերազմ, սով, երաշտ: Գյուղում մնացել են միայն ծերերը, որոնց աշխարհը մոռացել է, և նրանք՝ ապրում են ու կյանքով լցնում գյուղը:

Կարդացեք նաև

Վեպի հերոսներն ապրում են իրենց փոքրիկ աշխարհում. ավանդական կենցաղն ու ապրելակերպն ամբողջությամբ ներկայացված է  մեծ սիրով: Գյուղացիները պատրաստ են իրար օգնել ու աջակցել, ապրում են միմյանց ցավերով ու հոգսերով, գյուղական հուզաշխարհով ու հոգու մաքրությամբ, որոնց համար  կյանքի իմաստն աշխատանքն է: Բոլոր նկարագրությունները Նարինե Աբգարյանը մատուցում է վառ պատկերներով: Հաճախ գրաքննդատները Աբգարյանի գործերում ու ձեռագրերում նկատում են Գաբրիել Գարսիա Մարկեսի շունչը: