Ընտրեք մարդկանց, ովքեր ձեզ բարձրացնում են. Միացյալ Նահանգների 44-րդ առաջին տիկինը նշում է տարեդարձը

January 17, 2023

Հունվարի 17-ին է ծնվել Միացյալ Նահանգների 44-րդ առաջին տիկին Միշել Օբաման: Նա բարձրագույն կրթություն ստացած ԱՄՆ երեք առաջին տիկիններից մեկն է: Սովորել է Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նա առաջին աֆրոամերիկուհին է, որ դարձել է առաջին տիկին: Միշելը նաև Գրեմմիի արժանացած միակ առաջին տիկինն է: Նրա «Becoming. Իմ պատմությունը» գիրքը, որը հայերեն է թարգմանել ու հրատարակել Newmag-ը, Գրեմմի է ստացել «Խոսակցական ժանրի» լավագույն ալբոմ անվանակարգում: Առանձնացրել ենք ոգեշնչող ու մոտիվացնող 10 միտք նրա գրքից:

1. Հիմա ես կարծում եմ, որ դա ամենաանօգուտ հարցերից մեկն է, երբ մեծահասակը կարող է տալ երեխային. Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս: Ասես մեծանալը վերջնակետ է։ Կարծես ինչ-որ պահի դու դառնում ես ինչ-որ բան ու դա վերջն է:

2. Հաջողությունը իմաստալից և հաճելի է միայն այն դեպքում, երբ զգում ես, որ այն քոնն է:

3. Դասերից մեկը, որով ես մեծացել եմ, այն էր, որ միշտ հավատարիմ մնաս ինքդ քեզ և երբեք թույլ չտաս, որ ինչ-որ մեկի ասածը շեղի քեզ քո նպատակներից:

                                                                                                              

4. Ընտրեք մարդկանց, ովքեր ձեզ բարձրացնում են:

5. Անկախ այն բանից՝ դուք գալիս եք քաղաքային, թե գյուղական միջավայրից, ձեր հաջողությունը որոշվելու է սեփական վստահությամբ և հաստատակամությամբ:

                                                                                                               

6. Դուք միշտ չէ, որ կարող եք հարմարավետ կյանք ունենալ, և միշտ չէ, որ կկարողանաք լուծել աշխարհի բոլոր խնդիրները միանգամից, բայց երբեք մի թերագնահատեք ձեր ունեցած կարևորությունը, քանի որ պատմությունը մեզ ցույց է տվել, որ քաջությունը կարող է վարակիչ լինել:

7. Որոշ մարդիկ միշտ փորձում են մեզ տապալել: Բայց այն պահին, երբ մենք իջնենք նրանց մակարդակին: Դա այն պահն է, երբ մենք մեր իշխանությունը հանձնում ենք նրանց։

8. Որպես չափահաս, ես ապրել եմ մի շարք վայրերում, բայց ես ունեցել եմ միայն մեկ իրական տուն: Իմ տունն իմ ընտանիքն է։ Իմ տունը Բարաքն է։

Կարդացեք նաև

9. Մեր ամուսնությունը երբեք կատարյալ չի եղել: Մեզանից մեկը միշտ ավելիի կարիք ունի կամ տալիս է ավելին: Մենք պետք է պատրաստ լինենք լսել միմյանց, ազնվորեն և առանց պաշտպանվելու: Միայն այդ դեպքում կարող ենք միասին զարգանալ ու շարժվել առաջ:

10. Տարիների ընթացքում շատ երիտասարդներ ինձ հարցրել են ամուսնության մասին: Եվ իմ պատասխանը սովորաբար այսպիսին է լինում. Դուք պետք է պատրաստվեք երկար տարաձայնությունների և անհարմարությունների: Դուք պետք է սովորեք, թե ինչպես գնալ փոխզիջումների:

Կարդացեք նաև