BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Խոստումը» ֆիլմի դեմ թուրքական արշավը` մարտահրավեր

«Խոստումը» ֆիլմի դեմ թուրքական արշավը` մարտահրավեր Հոլիվուդին և IMDb-ին

Այս ամենի մասին գրելը վտանգավոր է. Հայոց ցեղասպանության մասին արտահայտվել նշանակում է մեծ ռիսկի ենթարկվել։ Ծայրահեղ վիճակում կստացվի ինչ-որ հոգնեցուցիչ փորձառություն, որն օնլայն տիրույթում կենթարկվի թրոլինգի ու սպառնալիքների, Amazon-ում՝ ցածր գնահատականների և հրապարակային պախարակման։
Մինչև այսօր այդ ֆիդբեքը հիմնականում կապակցվում էր անհատների հետ՝ գիտնականների, արտիստների, ակտիվիստների։ Այժմ դա վերաբերում է նաև հոլիվուդյան ֆիլմերին։ Հայոց ցեղասպանությունը մնում է 20-րդ դարի պատմության ամենավիճելի թեմաներից մեկը, և անգամ մեկ դար անց հավանականությունը մեծ է, որ բանավեճը շարունակվելու է մինչև վերջ, և ինչ-որ ձևաչափի շուրջ համաձայնություն կկայանա շուտով:
Ճիշտ հակառակը ստացվեց. Թուրքիան Եվրախորհրդի մշակութային ծրագիրը մի քանի շաբաթ առաջ լքեց` բողոքելով, որ ծրագրում ներկայացված էր Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը, որը ելույթ էր ունենում Ցեղասպանության նահատակների հիշատակին։ Վերջերս, նույն պատճառով, Թուրքիան կանխեց է նաև Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունում ծրագրված համերգը։ Այժմ մենք հակահայկական ծրագրի հաջորդ կիզակետում ենք։ Այս անգամ թիրախում է «Խոստումը» (The Promise) հոլիվուդյան ֆիլմը: Այն էպիկական կենտրոնացում է Հայոց ցեղասպանության վրա, գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Քրիսթիան Բեյլը։ Այնուամենայնիվ, այս անգամ սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ։



Ցեղասպանության թեմայով այլ ֆիլմերի մասին`



Այս ամենը հին ավանդույթի արդյունք է։ Թուրքիայի կառավարությունը 80 տարի առաջ Հոլիվուդին ստիպեց հրաժարվել մի սցենարից, որը հիմնված էր «Մուսա լեռան 40 օրը» վեպի վրա և գրված էր Հայոց ցեղասպանության պրիզմայով: Ֆիլմը նախազգուշացում էր լինելու, թե ինչի կարող է հանգեցնել Հիտլերի ակտիվությունը: Եվ այդպես էլ երբեք չբարձրացավ մեծ էկրան։ Այն կարող էր նաև բարձրացնել հրեաների գիտակցությունը՝ այդ պահին` նացիստական Գերմանիայում և ավելի ուշ՝ ճակատագրական Հոլոքոսթի ժամանակ։ Այն կարող էր ձևավորել Հիտլերի դեմ պայքարի «նարատիվը»։ Շատերն էին հետաքրքրված վեպը ծավալուն կինոպատմության վերածելուն:Վերջին շրջանում Մել Գիբսոնն ու Սիլվեստր Ստալոնեն էին մոտեցել այդ թեմային: Բայց թուրքական լոբբին ավելի զորեղ գտնվեց։
Շատ բան է փոխվել վերջին տարիներին, հատկապես 2016-ին։ Նոր շրջանի հրապարակախոսություններին ավելացել են գիտական և ոչ գիտական հրապարակումներ, հնչեղ անուններ. Ռայմոնդ Կևորկյան, Թաներ Աքչամ, Ռոնալդ Գրիգոր Սանի։ Ամբողջ աշխարհով մեկ գիտաժողովներ էին անցկացվում: Մինչդեռ Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր ժողովներին, որոնք գումարվում էին Իսրայելի համալսարաններում` օրինակ` Վան Լիրի ինստիտուտում (Երուսաղեմ), կազմակերպիչներն ու մասնակիցները հատուկենտ էին անդրադառնում անցյալի դառը փորձին և Թուրքիայի կառավարության միջամտություններին։
Իսրայելը կարևոր մարտադաշտ էր կոնֆլիկտի ընդունման կամ մերժման համար։ Հոլիվուդը եղել և մնում է մեկ այլ մարտադաշտ։ Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել: Եվ շատ բան մնացել է նույնը։ Մեկ բան է հաստատ. գրախոսությունները քիչ են: Քիչ են բազմազան, նոր, ծավալուն և նորօրյա հետազոտությունների շնորհիվ ստեղծված գրքերը, որոնք հայտնվել են անցյալ տարի և ծանոթ են արևմտյան աշխարհի մեյնսթրիմային մեդիահրատարակչություններին։
Անած տարվա մամուլային հարցումները` Հայոց ցեղասպանության մասին, ցույց են տալիս, որ այդտեղ ներկայացված են հիմնականում հայ կամ հայկական ծագում ունեցող հեղինակներ, որոնք խոսում են սեփական պատմության մասին։ Կան Հացող ցեղասպանությունն ընդունող որոշ Եվրաբանաձևեր, սակայն հանրային կարծիքը ձևավորողների մեծ մասը շարունակում է լռել։ Սա վերաբերում է ոչ միայն լրագրողներին, այլ նաև պատմաբաններին, որոնք անդրադառնում են 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններին կամ Առաջին համաշխարհային պատերազմին։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ մամուլն, անդրադառնալով «Խոստումին», Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է որպես «նոր» և լայն լսարանի համար համեմատաբար անհայտ թեմա։
Թուրքիայի կառավարությունը կառուցել է էֆեկտիվ լռության պատ` արգելափակելով ոչ միայն ճանաչման փորձերը, այլև անգամ քննարկման հնարավորությունները՝ որպես հիմնավորում խաղարկելով ահաբեկման տեսական հնարավորությունը։ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է համարվի անցած հարյուր տարվա ամենահաջողված լոբբինգի հետևանքը, որը մեր ընկալման վրա այսօր էլ ազդում է։ Թուրքական միջամտության մեթոդները, սակայն, փոխվել են։ Քիչ է հանդիպում կառավարության կամ որևէ դեսպանատան ուղղակի միջամտումը, ավելի հաճախ՝ գլոբալ վախի և հարկադրյալ լռության մթնոլորտը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել մեդիաընկերությունների՝ թերթերի, օնլայն տիրույթների և ֆիլմ-դիստրիբյուտորների համար: Այդ սպառնալիքը կա և շատ իրական է։ Նույն կերպ իրական և շոշափելի է զրպարտանքը, որը թուրք ազգայնականների ամորֆ կազմակերպություններն անմիջապես շրջանառության մեջ կդնեն: Ժխտողականներն էլ սոցցանցերում կսկսեն գրոհել այս թեմայի մասին խոսել համարձակվող մարդկանց համար։


Խոստումի մասին կադրացեք նաև`



«Խոստումն» ավելի առաջ գնաց, քան նախորդ մեծ նախագծերը, քանի որ անկախ ֆինանսավորում ուներ։ Սա առհասարակ ամենաթանկ անկախ ֆիլմերից է։ Այն նախատեսված էր որպես այդպիսին, այդպիսին էլ ստացվեց։ Գրեթե ստացվեց. այն դեռ ունի դիստրիբյուտորների կարիքը։ Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս թուրքական ահաբեկումն ու բոյկոտի սպառնալիքը։ Ֆիլմը ցուցադրվել է սեպտեմբերին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ փոքրաթիվ լսարանի համար։ Ցանկացած ֆիլմի պես, IMDb-ում ունի իր մասին պատմող ինֆորմատիվ բլոկ, որտեղ կարող եք ընթերցել, թե ինչի մասին է այն, և կարող եք գնահատել 1-10 աստղային ռեյտինգով։ Եվ ահա այս ֆիլմը, դեռ չներկայացնելով իր նպատակն ու խնդիրները, դարձավ օնլայն սենսացիայի պես մի բան կամ անգամ օնլայն մարտադաշտ։
Անցած շաբաթների ընթացքում այդտեղ գրանցվել է 91.000 ձայնից ավելի: Մեծ մասը 1 է կամ 10։ Մեկերը 57.000-ից ավելի են։ Սա ակնհայտորն կազմակերպված ցածրբալանոց ծրագիր է, որը միշտ գործում է պրո-հայկական քվեարկության դեպքում։ Մենք ներկա ենք գտնվում հերթական հակահայկական ծրագրի խաղարկմանը` Թուրքիայից հեռու՝ ազատ, դեմոկրատական հասարակության մեջ։ Դեռ պարզ չէ, թե ով է ղեկավարում ծրագիրը: Կարելի է ենթադրել, որ ճանապարհները տանում են դեպի Թուրքիայի կառավարություն կամ ազգայնական խմբեր։ Սա կարծես թե նոր բան է։ Վերջին տասնամյակներում Ցեղասպանության ժխտումն անցնում էր տարբեր զարգացման փուլերով։
Հիմա այդ ամենն ամբողջությամբ հավանության է արժանացել, աջակցում է պոստ-մոդեռնիստական ժարգոնին. ավելի հաճախ են հանդիպում «պատմություն» և «դիսկուրս» բառերը: Եթե սա Ցեղասպանության ժխտման  պոստմոդեռնիստական ձևաչափ է, ապա այժմ մենք բախվում ենք սոցցանցերի ֆենոմենին։
Եվ ինչի՞ մասին են խոսում IMBd-ի 91.000-ից ավելի քվեարկությունները։ Ո՞վ է քվեարկել, ե՞րբ, քանի՞ իրական մարդ է կանգնած այդ ամենի ետևում, ինչքանո՞վ է այս ամենը ներկայանալի։ Եվ ի՞նչի է համար է սա արվում։ Թրամփի նախագական ծրագիրն էլ էր մեզ շատ բան պատմում ապագա քաղաքական գործիչների, օնլայն բուլինգի ու սոցցանցերի քաղաքականության մասին: «Խոստումի» շուրջ ստեղծված խաբեությունը նույնպես կարող է պատմել վառ արտահայտված և կազմակերպված հասարակությունների և ռադիկալ խմբերի մասին, որոնք այս պահին սոցմեդիաներում են։
Մենք այս երևույթներն ավելի լավ ենք պատկերացնում, երբ ընկնում ենք սոցցանցային քվեարկությունների, լայքերի և ռեվյուների ծուղակը։ 91.000-ից ավելի ձայները կարող են լավ աշխատել որպես գովազդ և օգնել, որ ֆիլմն իր համար լավ դիստրիբուցիա ապահովի, որպեսզի մենք և այն 32.000 մարդիկ, որոնք քվեարկել են ֆիլմի համար, կարողանան դիտել այն։ IMDb-ում քիչ ֆիլմեր են նախքան ռելիզն արժանանում այսպիսի աղմկոտ փորձության։ Շնորհակալություն, ժխտողներ։

Աղբյուրը

Տարածել