BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 փաստ 1990-ականների քաղաքագիտական մտքի ամենավառ դ

7 փաստ 1990-ականների քաղաքագիտական մտքի ամենավառ դեմքերից՝ Տիգրան Հայրապետյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

«Արթուր Օվի»՝ գրական ծածկանվամբ էր հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը: Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են միջազգային մամուլում։ Գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։ Newmag-ն առանձնացրել է 7 ուշագրավ փաստ «Պատե

1. Տիգրան Հայրապետյանն իր հրապարակումները ստորագրում էր նաև Արթուր ՕՎԻ մականունով։ Դա նրա հոր և պապի անունների միքսն է։ Հորը՝ Արտյուշային, Արթուր էին ասում, Օվին էլ պապն էր՝ Հովհաննեսը։ Այստեղից էլ՝ Արթուր Օվի։

2. Գործընկերներն ու ընկերները պնդում են, որ Տիգրան Հայրապետյանն անկախ  Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետն էր։ Այն ժամանակ հայոց լեզուն չուներ քաղաքագիտական բառապաշար։ Տիգրան Հայրապետյանը շրջանառության մեջ էր դնում քաղաքագիտական հայերեն նոր տերմիններ՝ ստեղծելով մասնագիտական բառարան, որից հիմա օգտվում ենք։

3. Տիգրան Հայրապետյանն առաջինն էր, որ քննարկեց կոմպլեմենտարիզմի գաղափարը՝ հետազոտելով մերձավորարևելյան զարգացումները։ Կոմպլեմենտարիզմը Մերձավոր Արևելքի համատեքստում այն էր, որ արաբական երկրները կարողանում էին պանիսլամիզմից անցնցումանցում կատարել պանարաբիզմի։ Մեկը մյուսին փոխլրացնում էր։ Նա փորձում էր նույն գաղափարը կիրառելի դարձնել Հայաստանի համար։

4. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանը 2005 թվականից Տիգրան Հայրապետյանի անունով է։ Այն բացվել է ու անխափան գործում է Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ։

5. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 17 տարի անընդմեջ ու պարբերաբար անցկացվում է «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխությունը։ Մրցանակակիրներ են դառնում նոր գաղափարներով ու նախաձեռնություններով աչքի ընկած սաները, քաղաքական-վերլուծական հոդվածների հեղինակները։ Մրցանակակիրները ստանում են պատվոգիր և գումար։ Կրթահամալիրում ամեն տարի անցկացվում նաև տիգրան հայրապետյանական օրեր։

6. Տիգրան Հայրապետյանի մահից մեկ տարի անց՝ 2000 թվականին, հուշատախտակ է բացվել այն շենքի պատին, որտեղ ապրել է վերլուծաբանը՝  Երևանի Բագրատունյաց 10 հասցեում։ Հուշատախտակի վրա  փորագրված է  «Մի փնտրեք ողջերին մեռյալների մեջ»աստվածաշնչյան պատվիրանը, որը սիրում էր կրկնել Տիգրան Հայրապետյանը։

7. Տիգրան Հայրապետյանը սիրում էր լսել ДДТ ռոք-խմբի ստեղծագործությունները։

Կարդացեք նաև

Տարածել