[Նոր երգ, նոր տեսահոլովակ] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (տեսանյութ)
2021-ին Newmag-ը հանդես եկավ նոր նախագծով՝ Շառլ Ազնավուրի գրքերին զուգահեռ ներկայացրեց նաև երգեր ու տեսահոլովակներ։ Առաջին անգամ հայերենով Ազնավուրի «Մնա» երգը կատարեց Էրիկ Կարապետյանը: Երգի բառերը հայերեն էր թարգմանել Ազնավուրի գրքերի թարգմանիչ ու խմբագի
Newmag Winter Fest-ի ամփոփիչ ու տոնական ակորդները կհնչեն ազնավուրյան ելևէջներով: Փետրվարի 19-ին՝ Ձմեռային փառատոնին տեղի կունենա Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այն կկատարի Սոֆի Մխեյանը: Հոգեթով ու հուզիչ այս ստեղծագործության բառերը հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը: Նա դեռ տարիներ առաջ էր թղթին հանձնել խոսքերը, բայց դեռ ոչ ոք այն չէր երգել:
Սամվել Գասպարյանին հաջողվել է հայերենում պահպանել ֆրանսիական շունչն ու ազնավուրյան ոգին: Երգի ու տեսահոլովակի աշխատանքներին ներգրավել են ոլորտի արհեստավարժները. տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, իսկ նախագծի երաժշտական պրոդյուսերը՝ Մարտին Միզոյանը: 2021-ից երաժշտական այս նախագծի մտահղացումը՝ Արտակ Ալեքսանյանինն է, գլխավոր հովանավոր՝ Ամունդի Ակբա ընկերությունը:
Ազնավուրն այս երգը գրել է 1960-ականներին։ 1963-ին լույս տեսավ նրա «Qui»` հայերեն «Ով», ձայնասկավառակը, որի 12 երգերի մեջ ընդգրկվել էր նաև այս գործը: «Qui» ձայնասկավառակը հաջողություն ունեցավ: Երգը պատմում է 20 տարվա տարիքային տարբերությամբ մի սիրո մասին։ Ազնավուրն առաջին անգամ այն կատարում է Պոլ Մորիայի նվագախմբի հետ, հենց Մորիան էլ արել էր գործիքավորումը: Նա ժամանակի ամենապահանջված երաժշտական ձևավորողներից էր, որին հաճախ դիմում էր նաև ժակ Բրելը:
Այս երգը մեծ ճանաչում ունեցավ նաև նաև իսպաներեն ու իտալերեն կատարումների շնորհիվ : Շառլ Ազնավուրը «Քանի սիրտս բաբախում է» գրքում անդրադառնում է այս երգին: Ըստ նրա, բառերը գրել է Բուենոս-Աիրեսում:
Սոֆի Մխեյանի կատարմամբ «Ով» երգի տեսհոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են ու փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Կոնգրես հյուրանոցում Newmag Winter Fest-ին տեղի կունենա սրտառուչ երգի և հուզիչ հոլովակի պրեմիերան: Մուտքն ազատ է. բաց մի թողեք ռոմանտիկ կատարումը առաջինը լսելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
- Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 2022-ը. ավելի քան 10 ժամ գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մանյունյա» գրքի 2-րդ մասի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Դրսեկը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր