BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երբ հրաժարվել երազանքներից ոու նպատակներց. Մարկ Մե

Երբ հրաժարվել երազանքներից ոու նպատակներց. Մարկ Մենսոնի խորհուրդները

newmag-y-n

Նոր հոդվածում Մարկ Մենսոնը խոսում է նպատակների և դրանց հասնելու տարբերակների մասին։ Նաև բացահայտում է, թե որ դեպքում է պետք հրաժարվել նպատակից կամ էլ փոխել դրա ուղղությունը։ Մենսոնը մանրամասնում է, թե ինչու և ինչպես նպատակին հասնելու անհագ ցանկությունը կա

Նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհը մեր արժեքների մասին շատ բան են ասում։ Գուցե չենք էլ նկատում, բայց մեր ընտրած միջոցներն ավելի շատ են մեզ բնութագրում, քան նպատակների բովանդակությունը՝ նկատում է «Թքած ունենալու նուրբ արվեստը»  և  «Թքել ենք բոլորս» գրքերի հեղինակը. «Հիմա մի բան եմ ասելու, որն առաջին հայացքից գուցե անհեթեթություն թվա, բայց խոստանում եմ ձեզ ծանոթ իրավիճակներով ապացուցել այդ տեսությունը»։

Նպատակներն արդյունավետ կլինեն, եթե վերացական մտքերից հստակ գործողությունների անցնեք։ Նպատակը պետք է չափելի լինի, որպեսզի արդյունքն էլ տեսանելի լինի:

Երբեմն հաջողության հասնելու լավագույն տարբերակը որևէ նպատակից հրաժարվելն է։ Եթե այդ նպատակը ձեզ սահմանափակում է կամ էլ ավելի վատ՝ դրան հասնելու համար կորցնում եք սթափ դատելու ունակությունը, ապա հաջողության փոխարեն այդ նպատակը ձեզ ձախողման է տանելու՝ զգուշացնում է Մենսոնը. «Հազարավոր հոդվածներ կան այն մասին, թե ինչպես հասնել հաջողությունների և իրագործել նպատակները, բայց այդ հոդվածներից ոչ մեկը չի ընդունում, որ երբեմն որոշ նպատակների ձախողումն ավելի օգտակար է մեզ համար, քան դրանց իրագործումը։ Եկեք այս պնդումն ուսումնասիրենք երկու կողմից»։

Ինչպե՞ս կարող է նպատակն օգնել Ձեզ

Նպատակներն արդյունավետ կլինեն, եթե վերացական մտքերից հստակ գործողությունների անցնեք։ Նպատակը պետք է չափելի լինի, որպեսզի արդյունքն էլ տեսանելի լինի՝ վստահ է Մարկ Մենսոնը. «Պարզ օրինակ բերեմ։ Երբ ասում եք «պետք է ավելի շատ գումար խնայեմ», դուք չեք հստակեցնում ո՛չ գումարի չափը, ո՛չ էլ ժամկետները։ Դրա հետևանքով էլ ամեն անգամ գումարն ինչ-որ նպատակով ծախսում եք և դժգոհում, որ խնայել չի ստացվում։ Փոխարենը փորձեք ասել «մինչև սեպտեմբերի 15-ը 200 հազար դրամ պիտի խնայեմ»։ Այս դեպքում ունենում եք հստակ նպատակ, հստակ ժամկետներ և հետևաբար՝ տեսանելի արդյունք»։

Ինչպե՞ս կարող է նպատակը վնասել Ձեզ

Ինչպես կյանքի բոլոր իրավիճակներում, այս դեպքում էլ ծայրահեղությունը կարող է ձախողել ձեր բոլոր պլանները։ Բոլորս էլ գիտենք, որ որևէ նպատակի հասնելու ճանապարհին մենք կենտրոնանում ենք միայն այդ խնդրի վրա և երբեմն մոռանում մեր շուրջը կատարվող ամեն ինչ. «Մեծ է հավանականությունը, որ այս ճանապարահին շատ ավելի կարևոր պահեր բաց կթողնեք։

Պետք չէ նպատակը դարձնել մոլուցք և հանուն դրա զոհաբերել բոլոր ձեռքբերումները»

Հիշեք, որ ցանկացած իրավիճակում հավասարակշռությունը ձեր լավագույն ընկերն է։ Մեր աներևակայելի բարդ և հավակնոտ նպատակները պետք է հավասարակշռվեն ավելի պարզ, ավելի շոշափելի նպատակների հետ:

Կարդացեք նաև

Տարածել