BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ քաղաքագետներն ու տնտեսագետները՝ տնտեսական քաղա

Հայ քաղաքագետներն ու տնտեսագետները՝ տնտեսական քաղաքականության վրա ամենամեծ ազդեցություն թողած գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

2021-ին Newmag-ի հրատարակած ֆունդամենտալ գործերից է Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» ամենահայտնի աշխատությունը։ Այն ունեցել է ավելի մեծ ազդեցություն տնտեսական քաղաքականության վրա, քան պատերազմից հետո հրատարակված որևէ այլ գիրք: Մեծ Բրիտանիայի վա

Ֆրիդմենը կարճահասակ էր, բայց բանավեճերում իսկական հսկա էր: Նրա աշխատություններն ու թեզերը շրջադարձային են համարվել տարբեր երկրներում ու տարբեր ժամանակաշրջաններում։ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով, «Կապիտալիզմ և ազատություն» աշխատության արդիականությունը երբեք չի ստվերվում. «Ֆրիդմենի մոտեցումները հիմնականում կռվան են և մշտական բանավեճի թեմա: Այսինքն իրենք իրենց արդիականությունը չեն կորցրել բանավիճելու տեսակետից»:

Ֆրիդմենը համարվում է պետության փիլիսոփայության, դրամավարկային քաղաքականության հիմնադիրներից: Փողի միջոցով ռիսկերի կառավարման նրա առաջարկներն այսօր էլ ազդեցություն ունեն կառավարությունների գործունեության, պետության կառուցման գործընթացի վրա՝ ընդգծում է տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը. «Սա դարակազմիկ ֆունդամենտալ աշխատանք է: Գաղափարները, որ դրված են այս աշխատության մեջ, խիստ կարևոր և արդիական են նաև մեր օրերի համար և առաջիկա տասնամյակներում կարող են խիստ ուղեցուցային լինել նաև բարեկեցիկ տնտեսության կառուցման ճանապարհին»:

                                                                       

«Կապիտալիզմ և ազատություն» աշխատությունը աշխարհի գրեթե բոլոր համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետներում ամենաընթերցված և տարածված գրքերից է: Հայաստանի տնտեսագիտական ԲՈՒՀ-երում ուսանողներն այն հիմնականում կարդում են անգլերեն և ռուսերեն, այժմ կկարդան նաև հայերեն՝ նշում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը. «Համալսարանական ծրագրերն իհարկե կշահեն , եթե ուսանողներն իրենց սեղանին ունենան ոչ միայն Քեյնսի թարգմանված աշխատությունը, այլև նրա՝ օպոնենտներից մեկի՝ Ֆրիդմենի  «Կապիտալիզմ և Ազատություն» գիրքը»:

Հայերեն մասնագիտական գրականության ստեղծումը շատ կարևոր է հատկապես ներքին քաղաքական դիսկուրսի զարգացման համար: Կյանքի վերջին տարիներին Ֆրիդմենն ասում էր՝ մոռացել է խոսել մի շատ կարևորի՝ օրենքի գերակայության մասին: Ըստ նրա, եթե կա կապիտալիզմ, ազատության աստիճան, պետք է լինի նաև՝ օրենքի գերակայություն:

Կարդացեք նաև

Տարածել