Գրաքննադատները՝ «Քամուց քշվածները» վեպի մասին. պատմություն կապիտալիզմի, փողի, ծանր ժամանակներում ողջ մնալու մասին (տեսանյութ)
Մարգարետ Միտչելի ամբողջ կյանքի գլխավոր ստեղծագործությունը դարձավ «Քամուց քշվածները»։ Միայն ԱՄՆ-ում գիրքը վերահրատարակվել է ավելի քան 70 անգամ, թարգմանվել 37 լեզվով: 2021-ին Newmag-ի հրատարակած «Քամուց քշվածների» հայերեն թարգմանությունը միանգամից սպառվեց։
1936 թվականին, տնտեսական աննախադեպ ճգնաժամի պայմաններում լույս տեսավ մի գիրք, որը հետագայում դառնալու էր նաև գիտական խորը ուսումնասիրությունների առարկա: Առ այսօր ամերիկացի գրականագետներն ու պատմաբանները գրքում հայտնաբերում են նոր շերտեր, նոր ուղերձներ ու հանգում են նույն եզրակացության։ «Քամուց քշվածները» միշտ արդիական է՝ իր հարցազրույցում նկատում է Դեսպինա Կակուդակին, նա Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է. «Սա պատմություն է կապիտալիզմի, փողի, ծանր ժամանակներում ողջ մնալու մասին: Դրա համար էր այս պատմությունն այդքան պահանջված 1930-ականներին, թեև այն պատմում էր 19-րդ դարի կեսի մասին»:
Երբ մեր օրերում ամերիկյան քաղաքներում հակառասիստական նոր ալիք սկսվեց, ցուցարարները սկսեցին ապամոնտաժել հարավի ստրկատիրական ժամանակները հիշեցնող հուշարձանները, քարուքանդ արեցին ամեն ինչ, ստիպեցին օրենքներով արգելել ստրկատիրության ժամանակների խորհրդանիշները ու հասան նույնիսկ «Քամուց քշվածներին»: Գիրքը դարձավ սկանդալի թեմա, քանի որ շատերը պահանջում էին արգելել այն, համացանցից ջնջել ֆիլմը ու դադարեց գովերգել գրականության գլուխգործոցը: Մասնագետները, սակայն, կարողացան սթափեցնել բոլորին՝ չվախենալով հակառակվել ժամանակի մոդայիկ կարծիքին:
«Քամուց քշվածները» տպվել է 30 միլիոն օրինակ, այն Աստվածաշնչից հետո ամերիկացիների ամենապահանջված գիրքն է առ այսօր: Մարգարեթ Միթչելն իր տանը պահում էր գրքի 70 տարբեր լեզուներով օրինակները, որոնք մահից հետո կտակել էր Ատլանտայի հանրային գրադարանին:
Ամերիկյան մամուլը Մեծ դեպրեսիայի տարիներին ցնցված էր գրական այս նորույթից: Արդեն 85 տարի բոլորը համակարծիք են՝ սա ամերիկյան լավագույն վեպն է, որ երբևէ գրվել է:
Հարավից երբևէ դուրս եկած լավագույն վեպը… ամերիկյան գրական աշխարհում չգերազանցված ստեղծագործություն:
The Washington Post
Անկասկած՝ ամերիկացի գրողի ստեղծած ամենաուշագրավ ու լավագույն վեպերից է:
The New York Times
Հիասքանչ, կլանող ու նշանակալի վեպ, որը երբեք չի մոռացվելու:
Chicago Tribune
Կարդացեք նաև
- Համաշխարհային բեսթսելլեր «Քամուց քշվածները» գրքի 2-րդ հատորն արդեն պատրաստ է (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Քամուց քշվածները» վեպի 2-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչու Հիտլերն արգելեց «Քամուց քշվածները» վեպը, իսկ HBO Max-ը հեռացրեց ֆիլմն իր հավելվածից (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է «Քամուց քշվածները». Հատոր առաջին (թրեյլեր)
- Տեղի ունեցավ «Քամուց քշվածները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Մարգարետ Միտչելի ծննդյան օրն է (տեսանյութ)
- Ինչպես «Քամուց քշվածները» ֆիլմը կերտեց Հոլիվուդի ռեկորդների պատմությունը (տեսանյութ)