BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Որն է «Խայտառակ արարքի» բացառիկությունը. հայ պատմա

Որն է «Խայտառակ արարքի» բացառիկությունը. հայ պատմաբանների գնահատականները (տեսանյութ)

newmag-y-n

Ինչու են Թաներ Աքչամի գրքերը կարևոր և միշտ ուշադրության կենտրոնում։ Թուրք պատմաբանի ուսուցիչը հայ էր՝ Վահագն Տատրյանը, և նա արևմտյան ակադեմիական միջավայրում էր ապրում ու գործում։ Այս երեք գործոնները նրան հնարավորություն են տվել տեսնելու թուրքական, հայկակա

Ըստ հայ թուրքագետների, դեռ 1990-ական թվականներից Թաներ Աքչամն արդեն փայլում էր իր գիտական հոդվածներով: Պատմաբանը հանդես էր գալիս կոշտ դիտարկումներով ու ելույթներով՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով Ցեղասպանության թեմային: Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի խոսքով, նրա առաջին իսկ ելույթն աղմկահարույց էր. «Չտեսնված երևույթ էր, քանի որ այդ ընթացքում նույնիսկ Ցեղասպանություն բառն արտասանելու համար կարող էին բանտարկել»: 

Միջազգայնագետ Անդրանիկ Իսրայելյանի գնահատմամբ, սա ֆունդամենտալ գործ է նաև հենց այս պահին՝ կեղծ քարոզչության պատը քանդելու համար. «Շատ հաջող համադրություն է, որի շնորհիվ կարողանում ես խնդրին նայել ու պատճառները դիտարկել տարբեր ուղղություններով, կողմերով՝ ոչ միայն հայկական տեսանկյունից, արևմտյան, այլև հենց թուրքական կողմից է թույլ տալիս նայել հարցին»:

Կարդացեք նաև

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Աքչամի բացառիկությունը նաև իր ազգությունն է: Նա նախ ինքն իրեն ազատեց թուրք լինելու բարդույթից, ապա սկսեց իր աշխատություններով ազգակիցներին ապացուցել՝ ցույց տալով իրական մեղավորներին. «Հնարավորինս  հանդես եկավ որպես օբյեկտիվ գիտնական: Ցեղասպանությունը շատ բարդ երևույթ է, և քիչ մարդիկ կան, որ պատկերացնում են դա ու կարող են ներկայացնել Ինքը կարողացավ»:

Այս գրքի առաքելությունը դեռ ավարտված չէ՝ նկատում են հայ փորձագետներն ու հավելում՝ հայերեն հրատարակությունը երկրորդ շնչառություն է տվել Թաներ Աքչամի աշխատությանը:

«Խայտառակ արարքը» գիրք-ուղեցույց է՝ ինչպես պետք է աշխատել արխիվների հետ, ինչպես քննել պատմական թեմաները, բայց շարունակել մնալ օբյեկտիվ՝ պատմաբան Վահրամ Տեր-Մատևոսյանի դիտարկումն է. «Ե՛վ այս աշխատանքը, և՛ այս աշխատանքի հայերեն հրատարակությունը հնարավորություն կտան հանրային ուշադրությունը  սևեռել ցեղասպանության թեմայի վրա»:

Կարդացեք նաև

Ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, ցեղասպանության թեմայի նկատմամբ ամբողջ աշխարհի գիտնականների մոտ նկատվում է հետաքրքրության անկում: Այս գրքի առաքելությունը դեռ ավարտված չէ՝ նկատում են հայ փորձագետներն ու հավելում՝ հայերեն հրատարակությունը երկրորդ շնչառություն է տվել Թաներ Աքչամի աշխատությանը:

Տարածել