BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թաղման մասին պատմվածքից մինչև վեպ. Ինչպես Նարինե Ա

Թաղման մասին պատմվածքից մինչև վեպ. Ինչպես Նարինե Աբգարյանը գրեց «Սիմոնը»

newmag-y-n

Ինչպես պաղպաղակ վաճառել ցանկացող աղջիկը դարձավ գրող, երբ և ինչի մասին սկսեց գրել, Հայաստանում ամենասիրելի վայրերի, ամենասիրելի բույրի, զբաղմունքի, նոր գործերի ու այն հիվանդության մասին, որն ախտորոշելուց հետո սկսեց սպիտակ էջին հանձնելու ամենօրյա սիրելի գոր

2020-ին Newmag-ը հրատարակեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակը: Գործը շատ արագ սպառվեց գրախանութներում, հրատարակչությունը կրկին վերահրատարակեց: Շուտով հայերեն կներկայացվեն նաև Աբգարյանի մյուս գործերը: Դրանից մեկը նրա վերջին գիրքն է՝«Սիմոնը»: Այն հումորով, հուզիչ ու կենդանի պատմություն է: Նարինե Աբգարյանն անդրադառնում է բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու իր կերպարին. «Ամեն ինչ սկսվեց թաղման պատմությունից. առանձին պատմվածք էր, ու մտադրություն չունեի գիրք դարձնել: Պարզապես գլխավոր հերոսուհիներն ինձ հանգիստ չէին տալիս, և երբ մեր շրջանի նախկին դատախազը պատմեց Սիլվայի պատմությունը, եկավ գրքի գաղափարը: Մեզ մոտ մեղադրելն ավելի լավ է ստացվում, քան փորձել հասկանալ ու ներել»:

Այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ.  կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ է սովորում, ու ինչ էլ լինի հետո, որքան էլ ցավոտ բաժանվեք, պետք է շնորհակալ լինել: Գրողը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին է գրել: Ի դեպ, այս պահին «Սիմոնը» «Մեծ գիրք» գրական մրցանակի ընդլայնված ցանկում է: Գրողի սպասելիքը մեծ չէ. «Ընդլայնված ցանկում ընդգրկվելու համար էլ շնորհակալ եմ, առավել ևս, որ շատ ազգային գրող եմ, իմ գրեթե բոլոր գրքերը հայերի մասին են: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռուսաստանում նկատել են իմ աշխատանքը, դա արդեն իսկ մեծ հաջողություն է»:

Կարդացեք նաև

Ինչպես «Սիմոնը», այնպես էլ Աբգարյանի յուրաքանչյուր գործ, սիրո խոստովանություն է Բերդին, ու իր գրքերի շնորհիվ էլ այս տեղանքը հայտնի ու սիրելի է դարձել երկրի սահմաններից դուրս: Ըստ նրա, իր մանկության տունը, որտեղ մեծացել է, թթենին, որը, ցավոք, էլ չկա հիշողություններ են, որոնք սիրով փոխանցել է գրքի էջեր. «Տատիկս փռից տաք հացը հանում էր, մեջը պանիր, տնական կարագ ու կանաչի դնում և բաժանում երեխաներին: Բարձրանում էինք ծառն ու համով-համով ուտելով՝ նայում, թե մեծերն ինչ են անում: Իսկ նրանք լոբի կամ պոպոք էին մաքրում մուրաբայի համար»:

«Սիմոնը» այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ.  կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ է սովորում: Գրողը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին է գրել:

Զրույցում Աբգարյանը պատմել է՝ երբ սկսեց գրել: Կյանքի ընթացքում պարբերաբար ինչ-որ բաներ գրելու փորձեր արել է, բայց լուրջ չի վերաբերվել դրանց: Եթե համացանցը չլիներ ու բլոգներ չբացվեին, չէր էլ գրի: Նաև հիվանդությունը ստիպեց ստեղծագործել. «36 տարեկանում ինձ ցրված սկլերոզ էին ախտորոշել. շատ ուժեղ գլխացավեր ունեի, երբեմն այնքան ուժեղ, որ չէի տեսնում: Չգիտեի էլ՝ ինչ հիվանդություն է, հետո պարզեցի, որ այդ ախտորոշմամբ երկար չեն ապրում: Երբ կրիտիկական իրավիճակում ես հայտնվում, հիստերիկա չի լինում, մոբիլիզացնում ես բոլոր ուժերդ, և ուղեղդ սկսում է հստակ աշխատել: Ամեն ինչ պլանավորել էի. ո՞ւմ հետ է երեխաս ապրելու, ի՞նչ եմ անելու: Այդպես 3 տարի ապրել եմ, վախ կամ ընկճվածություն չկար, բայց հոգեկան ծանր վիճակում էի ու դեպրեսիա ունեի: Հարաբերություններն էլ ամուսնուս հետ այդքան լավ չէին: Ու այդ ընթացքում, երբ հասկանում էի, որ ապագա չունեմ, նստեցի ու սկսեցի զվարճալի պատմություններ գրել»:

Կարդացեք նաև

Ըստ Նարինե Աբգարյանի, գրելն իսկապես դժվար է, ոչ միայն հոգեբանորեն ես լարվում, այլ նաև ֆիզիկապես: Ավարտելուց հետո այնպիսի տպավորություն է, որ տուն ես մաքրել կամ վազել: Ուրիշ բաղադրատոմս չգիտի՝ պետք է ամեն օր գրել, ամեն օր պետք է գոնե 1 էջ մաքուր տեքստ ունենա: Մուսային չի սպասում, գուցե ուշանա, իսկ պատմությունը պետք է հանձնել թղթին:

Տարածել