BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հարցազրույց թուրք պատմաբան Թաներ Աքչամի հե

Բացառիկ հարցազրույց թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ (տեսանյութ)

newmag-y-n

Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Խայտառակ արարք » գրքի հայերեն հրատարակության առիթով բացառիկ հարցազրույց է տվել Newmag հրատարակչությանը և պատմել, որ հետևել է Արցախյան պատերազմին, հետևում է այն ամենին, ինչ հիմա կատարվում է Արցախում։ Թուրք պատմաբանը պատմել է

Թաներ Աքչամը գրքերի կույտի ֆոնին հիշում ու պատմում է` ամեն ինչ սկսվեց, երբ հենց այդպիսի գրքերի կույտի արանքից 33 տարի առաջ նկատեց այն գրադարանավարուհուն, որը փոխեց ամեն ինչ: Այն, թե ինչով էր զբաղվելու պատմաբան Աքչամը. «Պատահեց այնպես, որ մի անգամ խոսեցինք, և պարզվեց, որ իսկապես հայուհի է: Նրա մայրը հայուհի էր: Մեր ամեն հաջորդ հանդիպմանը նա խնդրում էր գիրք գրել հայոց ցեղասպանության մասին: Ասում էր՝ Թաներ, դու թուրք ես, կարևոր է, որ դրա մասին պատմի թուրքը: Իսկապես, ճնշում էր գործադրում և դա որոշիչ եղավ»: 

Հետո թուրքական մեջլիսի գրադարանն էր, որտեղ Աքչամին ուղղակի մոռացան: Մութն ընկավ, գրադարանը, մեջլիսը փակեցին՝ պատմաբանին թողնելով ընթերացասրահում և հսկայական շենքում մեն-մենակ՝ նոր հրապարակված փաստաթղթերը «Խայտառակ արարքի» համար փորփրելիս. «Ստիպված էի ոստիկանություն զանգել, որ ինձ դուրս հանեն: Մեծ սկանդալ դարձավ, որովհետև ես ձախակողմյան, անցանկալի, որոնվող մեկն էի Թուրքիայում և փակված էի մնացել Թուրքիայի մեջլիսի պես կարևոր շենքում»:  

Էքստրաօրդինար երջանիկ եմ, որ հայերը կարող են իմ գիրքը կարդալ հայերեն և տեսնել, քննադատել այն աշխատանքը, որը ես եմ անում: Այնքան հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլինեն:

Աքչամը Թուրքիայում անցանկալի անձ է մինչև հիմա, որովհետև անցանկալի են նրա գրքերը, այն ինչ անում է նա, այն, ինչ ջրի երես է հանում, բացատրում.« Ես կարող եմ փոխել իմ ուսումնասիրությունների, հետազոտությունների թեման, այո՛: Բայց այն, ինչ անում եմ հիմա, չափազանց կարևոր է թուրքերի և Թուրքիայի համար»:

Թուրք պատմաբանի գիրքը՝ հայերեն. սա աշխատանքի արժեվորման բարձրագույն ցուցիչ է, բայց նշանակում է՝ սպասել արձագանքների նաև Հայաստանում. «Էքստրաօրդինար երջանիկ եմ, որ հայերը կարող են իմ գիրքը կարդալ հայերեն և տեսնել, քննադատել այն աշխատանքը, որը ես եմ անում: Այնքան հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլինեն»:

Արցախում պատերազմին, Թուրքիայի ներգրավվածությանը Թաներ Աքչամը հետևում է ուշադիր և մանրամասն՝ իր ձևակերպմամբ՝ իրական անհանգստությամբ. «Բայց ես գիտեմ և հայերին ինձնից լավ գիտեն, որ նրանք հաղթահարել են այնքան պատմական աղետներ, որ կհաղթահարեն այս մեկը ևս, կպահպանեն հավատն իրենց հանդեպ»:

Կարդացեք նաև

Աքչամը հավատում  և համոզված է, որ հենց այդպես էլ կլինի:

Տարածել