Գրիգորեանի կյանքն ապացույց է, որ հաջողության կենսունակ միակ հենարանը գիտելիքն է (տեսանյութ, լուսանկար)
Ապրիլի 16-ին 87 տարեկանում կյանքին հրաժեշտ տվեց Վարդան Գրիգորեանը: Նա Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահն էր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը։ Նյու Յորքի հանրային գրադարանը վերածնունդ ապրեց հենց նրա օրոք։ Գրիգորեանը դարձավ Բրաունի
Թավրիզից Բեյրութ, հետո Կալիֆոռնիա, ապա Նյու Յորք՝ ամբողջ աշխարհը նվաճած մեծանուն հայի մահը սգում է ամերիկյան մտավորականությունը: Նյու Յորքի Հանրային գրադարանի փրկիչը մահացավ 87 տարեկանում: Սա Նյու Յորք Թայմսի այսօրվա գլխագիրն է: Հոդվածում ներկայացվում է նրա ամբողջ կյանքը, անգնահատելի ծառայությունները ամերիկյան ժողովրդին: Այն ուղեկցվում է բացառիկ լուսանկարներով. Վարդան Գրիգորեանը գլխավորում էր կործանման եզրին հասած, իսկ այսօր Նյու Յորքի պարծանքը դարձած Հանրային գրադարանը, մեկ այլ լուսանկարում էլ նախագահ Ջորջ Բուշը նրան հանձնում է Ամերիկայի բարձրագույն մեդալը Ազատության նախագահական շքանշանը:
Հեղինակավոր պարբերականը գրում է. «Դոկտոր Գրիգորեանը մարտիկ էր՝ հպարտ, խորաթափանց, հմայիչ, փայլուն պատմաբան և ուսուցիչ, մարդ, որն ուներ համեստ ծագում ու խոսում էր 7 լեզվով: Նրան առաջարկել էին նախագահել Կոլումբիայի, Միչիգանի ու Մայամիի համալսարանները: Բայց նա ընտրել էր Բրաունի համալսարանը և այն դարձրել լավագույն կթօջախներից մեկը երկրում ու աշխարհում»:
Վարդան Գրիգորեանի գիրքը կրթության կազմակերպիչների համար իսկական ուղեցույց է, թե ինչպես կառուցել համալսարանական կրթությունը, ինչպես կազմակերպել հանգանակություններ ու փրկել գրքեր, ստեղծել գիտելիք ու նոր կարողություններ:
Կրթության համաշխարհային մակարդակի կազմակերպիչ Վարդան Գրիգորեանը հայաստանյան իրականության մեջ հայտնվեց որպես Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր: Նա Ավրորայի հոգին ու պարծանքն էր, գլխավոր գաղափարախոսներից մեկը: Ըստ նրա, ««Ավրորան» հայերի ամենամեծ նախաձեռնությունն է: Ընդգծելով, որ գնում ենք մարդկությանը, ընդգծում ենք, որ օգնում ենք ինքներս մեզ: «Ավրորան» ստիպում է, որ հայությունը հայացքը ձգի ապագա: Ուր էլ գնանք տուն ենք վերադառնալու: Սա է չոչնչանալու միակ ճանապարհը»:
Ընդամենը անցած ամիս Newmag-ը հրատարակեց Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» գիրքը հայերեն: Սա հուշագրություն է, որտեղ ամփոփել է իր ամբողջ կյանքը՝ պատմել իրեն հանդիպած և օգնած մեծանուն հայերի մասին: Ներկայացրել բացառիկ մանրամասներ Սիմոն Վրացյանի կյանքից, որի աշակերտն ու վստահորդն էր դարձել Բեյրութում: Գրիգորեանի խոսքով, հայերը սփյուռքում մեծ ուժ են. «Մենք սփյուռքում փորձում ենք արժանին մատուցել նրանց, որոնք մեզ փրկեցին: Պետք է հանդես գանք հալածանքների դեմ, հանուն արդարության: Պետք է հանդես գանք հանուն արժանապատվության և արթնացնենք աշխարհի խիղճը»:
Կարդացեք նաև
- Կյանքից հեռացավ «միջոց հայթայթող հանճարն» ու «Ավրորայի խիղճը» (տեսանյութեր)
- Ինչ է գրում մամուլը Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի մասին (տեսանյութ)
- Վարդան Գրեգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը
- Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը»
- Տեղի ունեցավ Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը
- Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի բացառիկ հուշերը (թրեյլեր)
Վարդան Գրիգորեանի գիրքը կրթության կազմակերպիչների համար իսկական ուղեցույց է, թե ինչպես կառուցել համալսարանական կրթությունը, ինչպես կազմակերպել հանգանակություններ ու փրկել գրքեր, ստեղծել գիտելիք ու նոր կարողություններ: Տասնամյակների ընթացքում իր ձեռք բերած ազդեցիկ կապերով ու վաստակած հարգանքով նա ապրեց կյանք-ապացույց, որ հաջողության կենսունակ հենարանը միայն գիտելիքն է: