Սերը՝ Շարլ Ազնավուրի կյանքի, երգի ու գրքի գլխավոր հերոս (տեսանյութ)
«Քանի սիրտս բաբախում է» գիրքը Շարլ Ազնավուրը գրել է 89 տարեկանում ու ինչպես այս գրքում է նկատում՝ իր միտքն աշխատում է ժամացույցի պես։ Այս գործը բացառիկ է. նա պատմում է այնպիսի դեպքերի ու դեմքերի մասին, որոնց երբևէ չի անդրադարձել ոչ մի գրքում։ Ազնավուրը նո
Ո՞վ կհամբուրի,
Քեզ ո՞վ կգրկի,
Ո՞վ կգրավի
իմ տեղն ու պարանոցիդ համբույրներ տալով`
սեր կշշնջա, եթե չլինեմ:
Qui երգը ֆրանսիական շանսոնի հսկան ստեղծել է Բուենոս Այրեսում և ընդամենը երեք ակորդի վրա, իսկ տանգոյի հայրենիքում հորինել բոլերո: Սրա և մի քանի այլ ստեղծագործությունների հետաքրքիր դրվագների մասին շանսոնյեն պատմել է «Քանի սիրտս բաբախում է» ինքնակենսագրականում: Այնտեղ կա նաև Emmenez-moi-ի նախապատմությունը։ Հենց «Տարեք ինձ» երգի հնչյուններով հանդիսատեսը հրաժեշտ տվեց մեծ արտիստին ու ծափահարեց վերջին անգամ։ Այդ երգի մասին գրքում Ազնավուրը գրում է. «Օրինակ` «Տարեք ինձ, տարեք» երգը մտահղացել եմ Ճապոնիայից վերադառնալիս, նավի վրա, որը լողում էր Հոնկոնգի և Մակաոյի ուղղությամբ: «Տարե՜ք ինձ, տարե՜ք, լալալալալա...»:
Ազնավուրն իրեն բնորոշ հումորով, անկեղծությամբ, ինչպես իր երգերում, գրում է՝ ինչու ժխտել, ես ձեզ թալանել եմ` առանց ափսոսանքի ու խղճի խայթի մտել եմ ձեր սերերի, հույսերի, խնդիրների, տխրության մեջ ու փորփրել դրանք, գողացել, ինչն ինձ դարձրել է աշխարհի ամենաառաջին ծովահենը` նախքան ինտերնետի պիրատների ի հայտ գալը. «Պիտի մարդ կարողանա ուրախանալ ուրիշի հաջողությամբ, քանի որ դա առողջարար է, այլապես նախանձը կարող է խոց առաջացնել»:
Երգիչը հանցագործի նման է. նա նույնպես պարտադիր վերադառնում է իր հանցանքի վայրը: Սիրում եմ մասնագիտությունս, սիրում եմ անսահման սիրով, բայց բոլորովին մտադրություն չունեմ մեռնել բեմի վրա. ես ինձ միշտ երջանիկ եմ զգացել բեմի վրա ապրելո'վ
Ազնավուրը նաև անդրադառնում է մի շարք երևույթների ու իր գիրքը ձեռքն առնողին մտածելու տեղիք տալիս: Խորհուրդներ է տալիս երիտասարդներին, թոշակառուներին և չի սահմանափակվում միայն խորհուրդով, նաև հետևանքների մասին է զգուշացնում՝ հենց իր կենսափորձով. «Եթե այսպես շարունակվի՝ մարդուց միայն նրա մատը կմնա, այն մատը, որը սեղմում է կոճակը: Իսկ մարմնի մյուս մասերը կարող են հանգիստ գործադուլ անել, քննարկումներ կազմակերպել քառասունժամյա թե երեսունհինգժամյա աշխատանքային շաբաթ ունենալու հարցի շուրջ, իսկ այդ ընթացքում մեր հիասքանչ ռոբոտները կաշխատեն լրիվ հաստիքով՝ առանց որևէ մեկից որևէ բան պահանջելու»:
Անդրադառնում է նաև ժամանակի թրենդներին, իրեն «անվճար» կրթություն տված գրողներին, հետո բողոքում` լրագրողներն իր խոսքերը սխալ են հասկանում, ախր մնաք բարովը ցտեսություն չէ, ինքը հանդիսատեսին երբեք հրաժեշտ չի տալիս. «Այնպիսի տառապանքների միջով եմ անցել, որ հաճախ ցանկություն է առաջանում այլ մասնագիտություն ընտրել, բայց երգիչը հանցագործի նման է. նա նույնպես պարտադիր վերադառնում է իր հանցանքի վայրը: Սիրում եմ մասնագիտությունս, սիրում եմ անսահման սիրով, բայց բոլորովին մտադրություն չունեմ մեռնել բեմի վրա. ես ինձ միշտ երջանիկ եմ զգացել բեմի վրա ապրելո'վ»:
Կարդացեք նաև
- Այն տան մասին, որտեղ ապրեց Շառլ Ազնավուրը կյանքի վերջին տարիներն և որտեղ էլ մահացավ (տեսանյութ)
- «Քանի սիրտս բաբախում է». Newmag-ը լույս է ընծայել Շառլ Ազնավուրի 4-րդ գիրքը (թրեյլեր)
- Թվում է` ամեն ինչ գիտենք, բայց Ազնավուրը չի դադարում զարմացնել. Խմբագիրը «Քանի սիրտս բաբախում է» գրքի մասին
- Ինչպես ապրել, քանի սիրտդ բաբախում է. 10-ը միտք Շառլ Ազնավուրի նոր գրքից
- «Քանի սիրտս բաբախում է». տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Շառլ Ազնավուրի 4-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Շառլ Ազնավուրը դեռ տարիներ առաջ էր բեմադրել իր երևակայական մահվան տեսարանը (տեսանյութ)
«Քանի սիրտս բաբախում է պիտի ստեղծագործեմ ու երգեմ»` Շառլ Ազնավուրն այս խոսքերն ուղիղ չի ասում գրքում, բայց բոլոր տողատակերում ընթերցողը լսում է` փոքր երեխայի անկեղծության հասնող նրա այս խոստովանությունը: