BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է Մուշը և ինչ տարօրինակ ճամփորդություն է սկսում

Ով է Մուշը և ինչ տարօրինակ ճամփորդություն է սկսում իր զարմանահրաշ ընկերների հետ (տեսանյութ)

newmag-y-n

«Երազ» մատենաշարը գրքերից է Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը: 6-ից 9 տարեկան երեխաների համար նախատեսված հեքիաթը նկարազարդ է, աշխատանքների հեղինակը ևս Սոնա Բաբաջանյանն է։ Հեքիաթը պատմում է` ինչպես փոքրիկ Մուշը հաղթահարեց վախը մթից ո

Մուշը վախկոտ չէ: Նա փոքրիկ, բայց անվախ տղա է:  Նույնիսկ, երբ ատամն էր կոտրվում ու շատ ցավում, չէր լացում: Բայց վախը եկավ ու մտավ նրա մեջ այն սարսափելի օրը: Այդ օրը սկսեց ոտքն ահավոր ցավել ու  քիչ էր մնում կորցներ հայրիկին:  

Այդ օրվանից հետո ամեն գիշեր Մուշը լսում էր սարսափելի, վախենալու ու տարօրինակ ձայներ՝ փսփսոց ու շվշվոց, սուլոց, հևոց ու լաց: Այդ անտանելի գիշերներից մեկի ժամանակ հայտնվում է մեծ աչքերով մի տարօրինակ էակ՝ Փսփսիկը ու խնդրում, աղաչում է Մուշին՝ իրեն տանել իր աշխարհ: Նրանց միանում է նաև Լուսունիկը ու հրաշալի եռյակը հայտնվում է ներաշխարհում:  

Տարօրինակ աշխարհում հանդիպում են է՛լ Խուզակին, է՛լ փիտրուկներին, է՛լ մարգունին ու թերթեմոնին:

Ուզո՞ ւմ եք ծանոթանալ այս հրաշալի ու զարմանալի էկաներին. Կուճուրիկին, Մաճուճակին ու Անճարակին:  Մենք արդեն գիտենք. Դուք էլ կարդացեք «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը, որ իմանաք, Մուշը կարողացա՞ վ վռնդել իր վախերը, բուժել ոտքն ու փրկել հայրիկին:  

Կարդացեք նաև

Տարածել