ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի կունենա բուլղարական գր

Newmag Summer Fest-ին տեղի կունենա բուլղարական գրական հայտնության՝ Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկան» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ Newmag-ը ներկայացնում է ևս մեկ գործ՝ Նոբելյան մրցանակի հավակնորդ ու բուլղարացի ժամանակակից ամենահայտնի գրող Գեորգի Գոսպոդինովի վեպը: Բուլղարիայի հնարավոր բոլոր գրական մրցանակներին արժանացած վեպը լույս է

Գեորգի Գոսպոդինովը գրող է, բանաստեղծ, գրականագետ և գրաքննադատ։ Գրական ասպարեզում հայտնի է դարձել 1992-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն. «Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել տատս, որը Մարկեսի պես էր պատմում պատմությունները։ Իհարկե երբեք Մարկես չէր կարդացել։ Բայց այն մեթոդը, որով տատս էր պատմում, կախարդական ռեալիզմն էր»:

Խորհրդային Միության փլուզումից հետո Գոսպոդինովը մեկն է բուլղարացի այն հեղինակներից, որոնց ստեղծագործությունները սկսեցին թարգմանել եվրոպական լեզուներով։ Նա բուլղարական գրականությունը դուրս բերեց արևմտյան երկրների շուկա։ Հիմա նրա վեպերը մասնակցում են եվրոպական ամենահեղինակավոր գրական մրցանակաբաշխություններին։

Ի սկզբանե Գոսպոդինովը մտադրի էր գրել միայն բուլղարացիների տրտմության մասին, որովհետև համարում էր, որ այն առանձնահատուկ երևույթ է՝ հատուկ միայն բուլղարացիներին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ թախիծն ավելի ընդգրկուն է դարձել։ Ընթերցողներին միանգամից գրավեց Գոսպոդինովի արտասովոր ոճը։ Նա պատմությունները պատմում է ոչ գծային եղանակով։

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը

Գոսպոդինովը փորձել է վերլուծել ու հասկանալ բուլղարական տրտմության ակունքը: Տրտմության ֆիզիկան միայն անխինդ ու անուրախ կյանքի մասին չէ՝ այն նաև զվարճալի վեպ է։ Հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը,  2-րդ աշխարհամարտի հետևանքներն ու կոմունիստական Բուլղարիայի տաղտուկը։

Սա Խորհրդային Միության փլուզումից հետո բուլղարական առաջին վեպն էր, որ թարգմանվել է 22 լեզվով։ Գրական այս գործը բուլղարերենից հայերեն է թարգմանել Գոհար Աբովյանը, խմբագիրն Աննա Բախշյանն է: «Տրտմության ֆիզիկա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի ամառային փառատոնին՝ հուլիսի 16-ին, ժամը 18:00-ին, Երազ այգու Ground Hall սրահում:

Փառատոնի մասին կարդացեք նաև

Տարածել