BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երբ սերն իր մակարդակով ու ինտենսիվությամբ չի համապ

Երբ սերն իր մակարդակով ու ինտենսիվությամբ չի համապատասխանում կյանքին, գործի է անցնում արվեստը՝ մտքեր «Իրական դասական» գրքից

newmag-y-n

Թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան իր «Ոչ ձանձրալի դասական» հաղորդաշարի միջոցով տարիներ շարունակ ներկայացնում է արվեստի հայտնի գործիչներին կյանքը։ Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սպիվակովան զետեղեց մեկ գրքում, New

1. Ո՞րն է հանճարի ու տաղանդի տարբերությունը: Տաղանդավորը այն նկարիչն է, որը խփում է այն թիրախին, որին շատ դժվար է կպնել: Այդ պատճառով, երբ նայում ես տաղանդին, ցանկացած արվեստում, այդ թվում երաժշտության մեջ, դու ասում ես՝ ինչ հիանալի նվագեց, ես այսպես չէի կարողանա: Իսկ հանճարը խփում է այն թիրախին, որն իրենից բացի չի տեսնում ոչ ոք: Դա հսկայական տարբերություն է, այդ պատճառով հանճարները միշտ անկանխատեսելի են: Դու այդ ժամանակ հասկանում ես, որ ոչ միայն չես կարող, այլ նույնիսկ պատկերացնել անգամ չէիր կարող:

2. Գլեն Գուլդի մեծությունը հիշելիս հասկանում ես՝ այն անկանխատեսելի է, բայց տրամաբանական, մեծ արվեստի պես: Միջակ արվեստը կանխատեսելի է ու տրամաբանական, իսկ անտաղանդությունը՝ կանխատեսելի ու անտրամաբանական:  

3. Տվեք մարմարի կտորը 5 կամ 6 մեծ քանդակագործի: Մարմարի կտորը նույնն է, բայց քանդակագործները՝ տարբեր: Ընդ որում, տարբեր քանդակագործների ձեռքում մարմարի կտորը տարբեր որակներ կդրսևորի:

                                                        

4. Գիտե՞ս՝ ինչն է կորում: Քնքշությունն ու մաքրությունը: Դե մեր՝ տղամարդկանց մեջ: Կարծեմ Գլինկան է ասել. «Մեկ անգամ կորցրած քնքշություն էլ երբեք չի վերադառնա»:  

5. Ընկերությունը մի կարգավիճակ է, երբ դու զգում ես ուրիշի ցավը կամ երբ ուրախանում ես նրա հաջողություններով, երբ պատրաստ ես օգնել օրվա ցանկացած ժամի: Ու պարտադիր չէ ամեն օր զանգել իրար: Դու պարզապես ապրում ես ու գիտես, որ կա մի մարդ, որն անհրաժեշ պահին կողքիդ կլինի, ձեռքդ կբռնի, կլացի ու կծիծաղի քեզ հետ հավասար: 

6. Խոսքը հաճախ թարգմանելու կարիք ունի, իսկ ժեստը հասկանալի է բոլորին:  

7. Երբ սերն իր մակարդակով ու ինտենսիվությամբ չի համապատասխանում կյանքին, գործի է անցնում արվեստը:  

8. Ես սիրում եմ կյանքը, միևնույն ժամանակ չեմ վախենում մահանալուց: Ես գիտեմ, որ մարդկային կյանքը կարճ է, բայց ես ուզում եմ ապրել: Հատկապես, որ ես ապրում եմ արվեստի աշխարհում: Դա բացառիկ հնարավորություն է: 

Կարդացեք նաև

 

Տարածել