FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը նոյեմբերի N1 բեսթ

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը նոյեմբերի N1 բեսթսելլեր

newmag-y-n

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացրել է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Թոփ ընտրանին գլխավորում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Լավագույնների ցանկը կազմվել է նոյեմբերին գրքերի վաճառք

«Երևանյան բեսթսելեր»-ի առաջին հորիզոնականը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Այս գործի համար գրողն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների: 2016 թվականին ստացել է համառուսաստանյան ամենամյա «Յասնայա Պոլյանա» (Ясная Поляна) մրցանակը:

Գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի, նրա տարեց բ նակիչների՝ լեռ-մարդկանց մասին: Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի լեզուն միտումնավոր պարզեցված է՝ պահպանելու այն երանգները, ջերմությունն ու մոգականությունը, որ բնորոշ են Նարինե Աբգարյանի խոսքին:

Այս գործն առանձնանում է իր լեզվով՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի լեզուն միտումնավոր պարզեցված է՝ պահպանելու այն երանգները, ջերմությունն ու մոգականությունը, որ բնորոշ են Նարինե Աբգարյանի խոսքին: Նա ցույց է տալիս կյանքն իր ամբողջ գեղեցկությամբ ու տգեղությամբ, ամբողջ սիրով, խոնարհ հնազանդությամբ թե՛ բնության, թե՛ ճակատագրի քմահաճույքների հանդեպ:

Գրողի համար չկան իրական ժամանակային սահմաններ, և որոշ իրադարձությունների անհավանական լինելը հետաքրքիր կամ էական են ընդամենը պատմաբաններին ու գրականագետներին: Նարինե Աբգարյանը մոգական ռեալիզմի վառ ներկայացուցիչներից է:

Կարդացեք նաև

2015-ին հրատարակված գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։

Տարածել