BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտո

«Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտում (տեսանյութ)

newmag-y-n

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը՝ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Շնորհանդեսին հաջորդել է քննարկում, որի ընթացքում ձեռնարկի կարևորու

«Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն թարգամանությունը լույս է տեսել ,Թուֆենկյանե բարեգործական հիմնադրամի «Եկ աշխարհը պիրինիք Արցախ» ծրագրի շրջանակներում: Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների լույսընծայման աջակիցը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամն է, կառույցի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Ջանբազյանի խոսքով, նախագծին միացել են առանց երկմտելու. «Մեծ հաճույք է այս հրատարակության, այս թարգմանության հովանավորը լինելը: Համարենք, որ շատ կարևոր գործ ենք արել»:

Մասնագետները նույնպես կարևորում եմ  նախաձեռնությունը: Ժողովածուի մեջ տեղ գտած նյութերը նաև հանցագործության ապացույց են՝ ընդգծում է ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը. «Գիրքը նաև մասնագիտական, փորձագիտական, գիտական նյութ է պարունակում այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությանը, Ադրբեջանի ագրեսորությանը և Թուրքիայի հանցակցությանը: Այս իմաստով սա կարելի է օգտագործել միջազգային դատական ատյաններում՝ խնդիրները բարձրաձայնելու նպատակով»:

                 

Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայ եւ ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների ժողովածուն լույս է տեսել 2021-ին՝ Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ: 2022-ին Newmag-ը ներկայացրեց ձեռնարկի հայերեն հրատարակությունը: Գրքում տեղ են գտել հայ և ռուս 12 քաղաքագետի և ռազմական փորձագետի 9 վերլուծական հոդվածներ, որոնցում անդրադարձ է կատարվում Ղարաբաղյան խնդրին, 2020-ի պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին:

Շնորհանդեսին հաջորդեց քննարկում՝ նվիրված 44-օրյա պատերազմին ու հետևանքներին: Քննարկումը վարում էր «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը:

Կարդացեք նաև

Տարածել