Ճարտարապետական 5 կոթող, որոնք Ֆենիքս Դարբինյանի մտքի թռիչքի արդյունքն են (լուսանկարներ)
«Ֆենիքս Դարբինյան» գրքում ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն անդրադարձել է նրա բացառիկ գործերին ու յուրահատուկ ձեռագրին, որը 1960-ականներին նոր շունչ հաղորդեց Երևանին: Նա հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից է: Այս գիրքը հրատարակվել է «Հասրաթյա
ՀՀ վաստակավոր ճարտարապետի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, կառուցվել՝ «Անի» հյուրանոցը, վերակառուցվել՝ Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին՝ Մեծ շատրվանով։ Նա նախագծել և կառուցել է Երևանի տարբեր հատվածներում, բարդ տեղանքի տարբեր տեղամասերում՝ Արարատյան դաշտի հարթության, կենտրոնական պողոտայի վրա, Հրազդանի կիրճում: «Ֆենիքս Դարբինյան» գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։
Անի հյուրանոցի ճարտարապետը Ֆենիքս Դարբինյանն է: Անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա: 1960-ականներին շինություններից շատերը կոչվում էին Արևմտյան Հայաստանի անուններով:
Երբ Խրուշչովը 1961 թվականի մայիսի սկզբին եկավ Հայաստան, Գագարինի թռիչքից ընդամենը երեք շաբաթ անց, նրա այցին ընդառաջ կառուցվել էր բետոնե հորինվածքով «Որորը»(«Չայկա»)՝ թռչելու պատրաստ թևերը պարզած: Այն ազատ թռիչքի, ստալինիզմի խավարից ազատագրվելու խորհրդանիշն էր։
Ֆենիքս Դարբինյանի նախագծով կառուցվում է մանկական առաջին սրճարանը: Այն գտնվում էր Երկաթուղու հարևանությամբ: Վեր է խոյանում բարձունքի վրա ՝ պատուհանները նայում են դեպի գետը: Սրճարանի ապակյա պատերը զարդարված են մետաղական վիտրաժներով, որոնք ունեն կենդանիների պատկերներով քառակուսի ներդիրների տեսք։ Հետագայում մետաղն ավելի հաճախ ենք հանդիպում Ֆենիքս Դարբինյանի ստեղծագործություններում:
Ֆենիքս Դարբինյանի նշանավոր, բայց ոչ ամբողջապես ավարտած նախագծերից է Պատանի մարմնամարզիկների դպրոցը։ 1950-ականների վերջին Հրանտ Շահինյանը Երևանում հիմնեց Պատանի մարմնամարզիկների դպրոցը։ 1963 թվականին Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցում նախագծվեց «Շահինյան դպրոցի» համալիրը։ Հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող կառույցը բաղկացած էր երեք շենքից ՝ մարզական սենյակներով, երկու զուգահեռանիստից և մարզական մեծ դահլիճից։
Այսօր Ֆենիքս Դարբինյանի կառույցների մեծ մասն ավերված կամ խաթարված է: Ամբողջովին քանդված է «Փարվանա» սրճարանը, որի ճարտարապետությունը հայկական մոդեռնիզմի առաջին հռչակումներից մեկն էր:
Համեմատաբար քիչ են տուժել Կիևյան փողոցի բնակելի շենքերի ճակատները։ Բարեբախտաբար, հաջողվել է պահպանել կենտրոնական շուկայի շքամուտքի ձուլածո զարդաճաղերը։
Կարդացեք նաև
- «Գրքարվեստ» միջազգային մրցույթում Newmag-ն արժանացել է հատուկ մրցանակի
- «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխությանը Newmag-ի «Ֆենիքս Դարբինյան» գիրքն արժանացել է «Հատուկ մրցանակի» (լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» գիրքը հրատարկվեց Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ գործակցությամբ։ Երբ է այն ստեղծվել և ինչ ծրագրեր է անում (տեսանյութ)
- Ֆենիքս Դարիբինյան՝ մեկ քաղաքի ճարտարապետը (տեսանյութ)
- Ֆենիքս Դարիբինյանը համոզված էր՝ Թամանյանական շունչն անպակաս պետք է լիներ Երևանից (տեսանյութ)
- Ինչու էր Ֆենիքս Դարբինյանը Կոմիտաս լսում նախագծելիս. բացառիկ հարցազրույց նրա ժառանգի հետ (տեսանյութ)
- Մենք քանդում ենք ոչ միայն անցյալը, այլև ապագան. Կարեն Բալյանը՝ հայ ճարտարապետության ներկայի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Այս գիրքը սթափեցնող հիշեցում է` ճարտարապետական նմուշները պահպանվել են միայն լուսանկարներում (տեսանյութ)
- Կարեն Բալյանն իր նոր գրքի, Ֆենիքս Դարբինյանի վերացած ժառանգության և Երևանի ճարտարապետության մասին (տեսանյութ)