BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միջազգային մամուլն ու հեղինակավոր գրաքննադատները՝

Միջազգային մամուլն ու հեղինակավոր գրաքննադատները՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը» գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

«Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքը ներկայացնում է մոլորակի 4 ամենաազդեցիկ կառույցերի ներքին խոհանոցն ու նրանց եզակի փորձը: Հեղինակ Սքոթ Գալուեյը թվարկում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք մյուսները կարո

Ֆանտաստիկ, ինքնատիպ գիրք այն մասին, թե ուր ենք հասել և ուր ենք գնում:

The Huffington Post

Տեխնոհսկաների ազդեցությունն անժխտելի է, հզորությունն՝ անբեկանելի: Գալուեյը բացահայտում է, թե Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ն ինչպես են կառուցում իրենց կայսրությունները:

Publishers Weekly

Գալուեյը զարմանալի մանրամասներով ներկայացնում է չորս հսկաների գերակայության բնույթը։ Նրան հետաքրքրում է այն, թե  այս ընկերություններն ինչպես են ժամ առ ժամ ավելի արժեքավոր դառնում և օգուտ քաղում նույնիսկ բիզնեսի համար մահացու վտանգավոր իրավիճակներում։ Հեղինակը բացահայտում է մեծ քառյակի գերակայությունն ամրապնդելու գործիքները։

Bloomberg Technology

Այս հազվագյուտ գիրքը ոչ միայն ինֆորմացնում է, այլև հաճույք պարգևում։ Գիրքը կարդալուց հետո չորս մեգաընկերություններին այլևս չեք նայելու նախկին հայացքով։

Յոնա Բերգեր, Contagious գրքի հեղինակ

Սքոթ Գալուեյն ազնիվ է, նյարդայնացնող և սադրիչ։ Այս գիրքը հստակ որոշումների կդրդի ձեզ ու կմղի մտածել կաղապարներից դուրս։ Կարդալուց հետո կորոշեք՝ պայքարե՞լ, թե՞ հանձնվել։

Քելվին Մակդոնալդ, Lululemon Athletica-ի գործադիր տնօրեն

Փնտրում եք ամուր, սեփական կարծիքը բազմաշերտ փաստերով հիմնավորող, հստակ և ուղիղ խոսող մասնագետի՞. խնդրեմ՝  Սքոթ Գալուեյ։ Այս մարդն իր ոլորտի հսկան է։

Fortune

«Մեծ Քառյակը»  հիմնարար և կարևոր աշխատություն է։ Ուղղախոս, թեթև, երբեմն էլ խայթող՝ իր հեղինակի պես։ Գալուեյը պահպանում է իր լեգենդար դասախոսությունների լավագույն ավանդույթները և չի խնայում ո՛չ բիզնես տիտաններին, ո՛չ երիտասարդ կազմակերպություններին։ Անպայման կարդացեք։

Ադամ Ալտեր, Drunk Tank Pink գրքի հեղինակը

Սոսկ բիզնես գիրք չէ, այլ աշխարհում ուժի և ազդեցության կենտրոնացում՝ մանրամասներով գերհագեցած։ Գալուեյը պարզապես հեծնել է համաշխարհային տնտեսության չորս կայսրությունների նժույգները և սթափ դատողությունների մի ամբողջ շարք է ստեղծել։

Wired

Կարդացեք նաև

Տարածել