Newmag Winter Fest 2023. ինչ կարևոր իրադարձություններով ու տպավորիչ դրվագներով առանձնացավ փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

2023-ին լրանում է Newmag-ի հրատարակչական գործունեության 5-րդ տարին ու այդ առիթով Winter Fest-ն էլ ավելի բացառիկ է իր մասշտաբով՝ նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություններ ազդարարող հուշագրերով: Գրքերի ու գրականության մասին զրույցը սկսվեց կես
Newmag Winter Fest-ի բացման արարողությունը նշանավորվեց գործակցության 3 հուշագրով, որոնք ազդարարում են նոր նախագծերի սկիզբը: Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Newmag-ի ուղղությունը ժամանակակից գրականությունն է՝ գեղարվեստական ու ոչ գեղարվեստական: Այդ պատճառով է, որ մեր կարգախոսն է՝ «ակտուալ ընթերցանություն». «Այս փառատոնին մենք ներկայացնում ենք մեր 100-րդ գիրքը: Ընդհանուր արդեն տպել ենք 104 գիրք: Դժվար է ասել՝ սա շատ է, թե քիչ, որովհետև քանակը երբեք մեզ համար ինքնանպատակ չի եղել: Որակը կա ու կլինի Newmag-ի չափման միավորը: 5-ամյակի առթիվ մեզ համար պարզ է մի քանի իրողություն: Եթե ցանկանում ես չկորցնել քո ընթերցողին, ավելին՝ դրանց թիվն ավելացնել, բանաձև մեկն է՝ պահպանել որակը»:
Փառատոնի հատուկ հյուր արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը ներս մտավ թե չէ՝ հուզվեց: Ընդունելությունն ու հայրենակցների վերաբերմունքը սպասվածից ջերմ էր: Հայաստանում է իր «Ռոջավա» վեպը ներկայացնելու համար: Ու հենց այդ օրն էլ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Նախագծի գլխավոր գործընկերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ է:
Այն, ինչ կատարվում է հիմա, տեղի է ունեցել նաև 100 տարի առաջ: Մեկ դար առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը նույնն է՝ ինչպես ապրել Ռուսաստանի հետ, և ինչ կլինի Արցախում, եթե ռուս խաղապահները հեռանան այնտեղից: Newmag-ը Մինասյան մատենաշարով ներկայացրեց հայոց պատմության դասերը, որոնք մեկ գրքում հավաքել է նոր սերնդի պատմաբան Նաիրա Սահակյանն ու այն վերնագրել «Խաղաղության հայկական գինը»:
Հայալեզու ամենատպավորիչ կոմիքսը, որը պատմում է աշխարհի ստեղծման պատմությունը, ներկայացնում է, թե որտեղից է եկել մարդը ու ուր է գնում: Հռչակավոր գիտնական Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելը Newmag-ն իր ջանքերով մատուցել է հայ գրքասերներին:
Ինչպես մարդիկ դարձան ինքնակոչ ամենագետներ, ըստ օրվա թեմայի քաղաքագետներ, դիվանագետներ, արվեստաբաններ ու վարակաբաններ: Ինչ է պետք անել դիլետանտության հաղթարշավը կասեցնելու համար, այս հարցերի պատասխաններն էլ հայ ընթերցողները կկարդան Newmag-ի «Վտանգավոր Ամենագետներ գրքում»: Գրքի գործընկերը «Լույս» հիմնադրամն է:
Newmag-ն անակնկալ ուներ նաև դետեկտիվի սիրահարների համար: «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը պատմություն այն մասին, որ իսկական արկածները սկսվում են 60-ից հետո: Այս գիրքը 4 թոշակառուների մասին է, որոնք ունիկալ հետաքննություններ են անցկացնում ու բացահայտում առեղծվածային սպանությունները: Միայն տպագրության տարում՝ 2020-ին, բրիտանական գրականության Սուրբ ծննդյան տոնավաճառի օրերին այն ունեցավ ռեկորդային վաճառք, մեկ շաբաթում վաճառվեց գրեթե 135 հազար օրինակ ու առաջ անցավ անգամ Բարաք Օբամայի ինքնակենսագրականին։ Գրքի գլխավոր գործընկեր «Զանգակ» գրատուն:
Կարդացեք նաև
- Ինչ է սպասվում ձմռան ամենագրքոտ ու գրքառատ օրը. Newmag-ի թիմը՝ «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- 5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Փառատոնի վերջին հատվածը երաժշտական էր: Ազնավուրի ամենամեղեդային երգերից մեկը կարելի է լսել նաև հայերեն, «Վենետիկն է տխուր»՝ Անդրեի կատարմամբ: Ազնավուրի գրքերի և երգերի հայաֆիկացման այս յուրօրինակ նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերությունն է:
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան 5-րդ երգի և տեսահոլովակի պրեմիերան (թիզեր)
- Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
- Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Cole Haan-ը՝ Newmag Winter Fest2023-ի գործընկեր (լուսանարներ)
- 5 նոր գիրք, 5 նոր հեղինակ, որ Newmag-ը կներկայացնի Ձմեռային փառատոնին
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
