Newmag Winter Fest 2025. հանդիպում բեսթսելլերների հեղինակների, երաժշտության և պոեզիայի հետ (տեսանյութ)
02/11/2025
![newmag-y-n](https://newmag.am/public/assets/images/posts/7184/7efb431478a8f3e3aac464af568d44bb.jpg)
Newmag-ը հրավիրում է անմոռանալի գրքատոնի։ Փետրվարի 16-ին Dvin Music Hall-ում կեսօրից մինչև ուշ երեկո, 12 ժամ անընդմեջ գրական և մշակութային տոն է լինելու:
Ձմռան գլխավոր ու ամենաջերմ գրքի ու արվեստի փառատոնին Newmag-ը խոստանում է հանդիպում հայկական բեսթսելլերների հեղինակների հետ, շատ երաժշտություն, գալա համերգ, ցուցահանդես, խաղարկություն, պոետիկ ներկայացում ու գրքեր. շատ գրքեր, նոր ու արդեն բեսթսելլեր դարձած։
Newmag-ի գրքի ու արվեստի փառատոնին տեղի կունենա միանգամից 4 նոր գրքի ու մեկ ամսագրի շնորհանդես։ Մեկ տարի առաջ հենց Winter fest-ին հրատարակչությունն Արևիկ Ուդումյանի և «Բուրմունքի» հետ համատեղ ներկայացրեցին Դյութէի» առաջին համարը։ Երկրորդ համարը մաշկի խնամքի կատարյալ խորհուրդների ուղեցույց է։
Ձմեռային փառատոնին տեղի կունենա Սյունե Սևադայի Նոր վեպի՝ «Արիության մետաղի» շնորհանդեսը։ Այս գրքով հեղինակը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։ Վեպի գլխավոր գործընկերը «Սպարսիս» ընկերությունն է, գործընկեր՝«Բիզնես պլազա»։
Միանգամից երկու արցախցի գրող, որ կներկայացնեն իրենց գրքերը. Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների նոր ժողովածուն ու Ծովինար Բարխուդարյանի վավերագրական արցախյան իրական պատմությունները՝ «Վերջին կարմիր շրթներկը» գրքում։ Գրքերի գլխավոր հովանավորը «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամն է։
Newmag Winter Fest-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի բանստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Հեղինակի յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսից հետո Ավետ Բարսեղյանի գործերը կասմունքեն աստղերը՝ Նազենի Հովհաննիսյանը, Վարշամ Գևորգյանը, Հրաչուհի Ութմազյանը։ Գիրքը հրատարակվել է Արթուր Վանեցյանի աջակցությամբ։
Բեսթսելլերից մեկ տարի անց. տեղի կունենա հանդիպում newmag-ի հրաշալի քառյակի՝՝ Անի Քոչարի, Թովմաս Առաքելյանի, Աստղիկ Սահակյանի, Գոռ Կարապետյանի հետ։
Փառատոնին սպասվում է իսկական երաժշտական շոու ու գալա համերգ։ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբը, «Արցախի ձայներ», միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզաննա Մելքոնյանը և Գոռ Սուջյանը կներկայանան յուրօրինակ ծրագրերով։
Ու ոչ միայն. գրական նոր մրցույթ, Ցուցահանդես, բանաստեղծական երկխոսություն Ազգային գրադարանից. «Արևմտահայ բանաստեղծական խցիկ» մուլտիմեդիա արտ-ինստալացիա ու մեծ զեղչեր բոլոր գրքերի համար։
Newmag Winter Fest. փետրվարի 16-ին, կեսօրից, մինչև ուշ երեկո, Dvin Music Hall-ում։
Մուտքն ազատ է։
- Փառատոնի Համակազմակերպիչ
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամ
- Գլխավոր հովանավորներ
Սամսունգ
Բիզնես պլազա
- Հովանավորներ
Schweppes ապրանքանիշ
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
- Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
- Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
- Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն (թրեյլեր)
- Business Park-ը՝ Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավոր (լուսանկարներ)
- Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը
Կարդա նաև
![Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման
![Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)
![Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դյութէ#2-ի շնորհանդեսը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դյութէ#2-ի շնորհանդեսը (թրեյլեր)
![Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսանյութ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Գրքեր, որ խորհուրդ է տալիս Էդգար Ավետիսյանը (տեսանյութ)
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)