FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Անդրիս Կալնոզոլսն այցելել է Արարատի մարզային գրադա

Անդրիս Կալնոզոլսն այցելել է Արարատի մարզային գրադարան (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ի հրավերով Հայաստանում գտնվող լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսն այցելել է Արարատի մարզային գրադարան: Գրողին դիմավորել են համայնքի փոքրիկները՝ երգ ու պարով, իսկ մեծահասակաները՝ մեծ ոգևորությամբ: Գրադարանը հաճախ է իր հարկի տակ ընդունում գրողների, սակա

                                                                         

Արարատի մարզային գրադարանում երեխաները երգում են հայրենիքի մասին, կատարումից հուզված լատվիացի գրողն էլ ասում է, որ հայերեն չի հասկանում, բայց երեխաների աչքերն անսահման անկեղծ են, իսկ անկեղծությունը համամարդկային լեզու է:  

 

Արտաշատի երիտասարդներին Անդրիս Կալնոզոլսը պատմում է, որ լատվիական փոքր քաղաքից է, 20 տարի առաջ նրան փորձում էին համոզել, թե գրելն իրենը չէ և պետք է այլ մասնագիտություն ընտրի: Իսկ այսօր լատվիացի գրողը Հայաստանում ներկայացնում է  «Ես օրացույցն եմ»  իր բեսթսելլերի հայերեն թարգմանությունը. «Իմ առաջին բանաստեղծությունից մինչև այս գիրքը 20 տարի է անցել։ Կարևորը՝ չկորցնել երազելու կարողությունը, երբեք չհանձնվել և անել ամեն բան, որ այդ երազանքներն իրականանան»:

  

Առաջին լեզուն, որով գիրքը թարգմանվել է՝ հայերենն է: Լատվիայում աննախադեպ հաջողություն ունեցող վեպը հայերեն հրատարակել է Newmag-ը: Գրքի հեղինակն անկեղծանում է՝ տարիներ առաջ երբ առաջին անգամ եկավ Հայաստան՝ հասկացավ, որ յուրօրինակ կապ է ստեղծվել. «Ինձ համար շատ մութ շրջանում լուսավոր ամիս ունեցա այստեղ: Այն լույսը, որ կա վեպում, գուցե նաև այն լուսավոր պահերի արդյունքն է, որ ապրել եմ Հայաստանում»:  

 

Ապագա գրողները լատվիացի հեղինակից հետաքրքրվում են, թե որն է իր գրական հաջողության գաղտնիքը. «Ինձ ոգեշնչում են երկար զբոսանքները և ճանապարհին հանդիպած մարդիկ։ Ցանկացած մարդ, ում հանդիպում եմ, կարող է դառնալ իմ հաջորդ գրքի հերոսը: Դուք էլ եք ինձ ոգեշնչում»:

 

Անդրիս Կալնոզոլսի խոսքով, գիրքը լոքդաունի ժամանակ Լատվիայում շատերին է օգնել: Հույս ունի, որ հայ ընթերցողը ևս «Ես օրացույցն եմ» գրքից դրական և ջերմացնող էներգիա կստանա:

Կարդացեք նաև

Տարածել