BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երկինքից երեք խնձորը ընկավ» գրքին սրտատրոփ է սպաս

«Երկինքից երեք խնձորը ընկավ» գրքին սրտատրոփ է սպասել Նարինե Աբգարյանի հայրը. բացառիկ տեսանյութ գրողի հայրական տնից (տեսանյութ)

newmag-y-n

Նարինե Աբգարյանն իր գրական գործերում վառ նկարագրել է իր հայրենի քաղաք, բնակիչները: «Երկնքից երեք խնձոր ընկավ » վիպակը բացառություն չէ, անգամ ռուսերենով այն կարողանում է ընթերցողին փոխանցել տավուշյան բառն ու գույնը: Իսկ ովքե՞ր են Նարինե Աբգարյանի ծնողները

Դստեր բոլոր գրքերը, բոլորի թարգմանություններն Աբգարյանների տան հյուրասենյակի երևացող մասում են: Միայն մեկ-երկու գիրք է պակասում: Մի քանիսն էլ ընթերցողների մոտ է՝ պատմում է մայրը. «Մարդիկ խնդրում են, տալիս ենք, ու հետ չեն տալիս»:

«Երկինքից երեք խնձորը ընկավը» տիկին Նադյան չի գտնում: Տպավորիչ գիրք է՝ հենց առաջին տողերից՝ հուսահատության ու հոգատարության անսահմանության մեջ: Գրքի հայերեն թարգմանությանն ամենաշատը սպասել է հեղինակի հայրը, որովհետև կարդում է դստեր միայն այն գրքերը, որոնք հայերեն են թարգմանվում. «Արհեստական բան չկա էդ գրքի մեջ, բնական է, իրականությունն է»:

Կարդացեք նաև

Նարինե Աբգարյանը գրքում պատմում է գյուղի գրադարանի մասին և թե ինչ պատուհասեց այդ գրադարանին: Պարզվում է, այն գրադարանը, որտեղից ինքն էր գրքեր վերցնում, այլևս չկա՝ նկատում է մայրը. «Պատերազմի տարիներին շենքը քանդեցին, գրքերը լրիվ թափեցին թափոնի նման պատկերացնում եք: Հնարավոր չէ առանց բարբառի պատկերացնել Երկնքից երեք խնձոր ընկավը»:

Երկնքից ոչ մի խնձոր էլ չի ընկնի եթե գրողի լեզուն քաղցր չէ: Լեզուն պետք է անուշ լինի առաջինն ու ամենակարևորը՝ գրքերում, համոզված են Աբգարյանները. «Մենք էլ ենք օգտագործում, խոսում ենք մեր շամշադինի բարբառով»:

Կարդացեք նաև

Հեղինակի ծնողները կարծում են՝ հենց բարբառային անկեղծությունն է ավելի տպավորիչ ու իրական դարձնում հերոսներին. «Տիպիկ հայկական, գյուղական, գեղջկական և՛ միջավայր և՛ մթնոլորտ»:

Գլխավոր հերոսուհին հավաքական հայ կնոջ կերպար է, որը պատուհասած դժբախտությունների հետ նույնիսկ հաշտվել է, բայց ամեն ինչ փոխվում է անակնկալ ու հիմնովին: Հերոսուհու մասին խոսելով հեղինակի մայրը բացում է գրքի բոլորովին այլ շերտ, որը գյուղական միջավայրի նկարագրություններում գուցե վրիպի ուշադրությունից. «Նարինեի վրա շատ ազդել է հայոց պատմությունը, Արևմտյան Հայաստանի պատմությունը: Ցավալին այն չէ, որ հեռանալով մեր հետևում թողնում ենք գյուղը, քաղաքը, մեզ ծանոթ փողոցները, որոնցով էլ չենք քայլի, ծառերը, որ մեր պատուհանի տակ չեն դեղնի ու տերևաթափվի: Ամենացավոտն այն է, որ վերադառնում ու չենք գտնում նրանց, ովքեր չափազանց երկար սպասեցին մեզ»:

Խոսքը նրա տատիկի մասին է, ում կորուստը գրողը շատ ծանր է տարել:

Տարածել