BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միջազգային մարդասիրական համայնքը կմասնակցի «Ավրոր

Միջազգային մարդասիրական համայնքը կմասնակցի «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրիգորեանին նվիրված հիշատակի միջոցառմանը

newmag-y-n

Հունիսի 5-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում տեղի կունենա «Վարդան Գրեգորյանը՝ «Ավրորայի» համահիմնադիրը» միջոցառումը:

Այն կհամախմբի միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչներին՝ հիշելու «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր Վարդան Գրեգորյանին՝ հզոր ուժի տեր մի մարդու, որն անսահման կարեկցանքի շտեմարան էր: Նա կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին, որից հետո Հայաստանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ նվիրված նրա անցած ուղուն եւ թողած ժառանգությանը: Առցանց միջոցառումն ուղիղ կհեռարձակվի «Ավրորայի» ֆեյսբուքյան էջերով՝ անգլերեն, հայերեն եւ ռուսերեն, հունիսի 5-ին՝ Երեւանի ժամանակով  18:00-ին: 

2015 թ. Վարդան Գրեգորյանը Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ համահիմնադրեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Նրա ջերմեռանդ նվիրվածությունը համընդհանուր մարդկայնության ուժին իսկապես ոգեշնչող էր, երախտագիտությամբ լեցուն ոգին նրա մարդկային բազմաթիվ որակներից մեկն էր, որը ջերմացնում էր նրան հանդիպած ցանկացած մարդու սիրտ: Իր կյանքի ընթացքում Վարդան Գրեգորյանը մեծագույն փոփոխություն բերեց, ու նրա կորուստը սգում են աշխարհով մեկ:

Կարդացեք նաև

Aurora Dialogues առցանց քննարկումը նվիրված կլինի Վարդան Գրեգորյանի անցած փառահեղ ուղուն՝ որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, մարդասեր, ուսուցիչ եւ մենթոր: Նրա մեծարման միջոցառումը կվարի «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր եւ սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսը, որին կմասնակցեն բազմաթիվ բանախոսներ՝ ներառյալ «Ավրորայի» համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. 

  • Դիանա Արսենյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի անդամ, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի փոխնախագահ, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուղղություններով միջազգային ծրագրերի ղեկավար, 
  • Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն,
  • Մարգարիտ Բարանկիցե՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր,
  • Լեյմա Գբովե՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, Աֆրիկայի Գբովեի խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ,
  • Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, 
  • Միրզա Դինայի՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) համահինադիր եւ տնօրեն,
  • Շիրին Էբադի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, իրանցի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան, Իրանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր, 
  • Հինա Ջիլանի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ,
  • Մերի Ռոբինսոն՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,  The Elders խմբի նախագահ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար, 
  • Էռնեստո Սեդիլյո՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ, 
  • Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Noôdome հարթակի համահիմնադիր, 
  • Սամանտա Փաուեր՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախկին անդամ, 
  • Ջոն Փրենդերգասթ՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, The Sentry նախաձեռնության համահիմնադիր, 
  • Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն,  
  • Բեռնարդ Քուշներ՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի արտաքին գործերի եւ առողջապահության նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր: 

Տարածել