Գլխավոր Հոդվածներ

«Ես ես եմ ու ես Զլատանն եմ»՝ մոնոլոգ ֆուտբոլային գ

«Ես ես եմ ու ես Զլատանն եմ»՝ մոնոլոգ ֆուտբոլային գերաստղից ու իր արտառոց կյանքի մասին

newmag-y-n

Ոչինչ հեշտ չէր, բայց նա Զլատանն է՝ հաջողելու էր, նույնիսկ հանցագործ աշխարհում հայտնվելուց հետո կարողանալու էր վազել իր գնդակի հետևից, հասնել աշխարհի ամենահայտնի ակումբներ ու դառնալ ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանֆերը։ «Ես Զլատանն եմ»

Ոչինչ հեշտ չէր

Ես թուլակազմ երեխա էի։ Մեծ քիթ ունեի և կակազում էի, ինչ համար էլ գնում էի լոգոպեդի մոտ։ Մի կին գալիս էր  դպրոց և ինձ սովորեցնում էր արտաբերել «Ս» տառը, ինչը ես նվաստացուցիչ էի համարում ու մտմտում վրեժ լուծելու մասին։ Ներսս վառվում էր։ Չէի կարող վայրկյանից ավելի տեղս հանգիստ նստած մնալ, անընդհատ վազում էի։ Ինձ թվում էր՝ եթե բավականաչափ արագ վազեմ, հետս ոչ մի վատ բան չի պատահի։ Մենք ապրում էինք Մալմյոյի ծայրամասում՝ Ռոսենգորդում, որտեղ շվեդների կողքին ապրում էին շատ ներգաղթյալներ Սոմալիից, Թուրքիայից, Հարավսլավիայից, Լեհաստանից և այլ երկրներից։ Տղերքով մեզ ինքնավստահ էինք փորձում պահել։ Չինչին մի բան կարող էր մեզ հունից հանել։ Ոչինչ հեշտ չէր։

Սոված մանկություն

Ամբողջ օրը փողոցում կա՛մ ֆուտբոլ էի խաղում, կա՛մ իմ գողացած հեծանիվներրն էի քշում։ Հաճախ տուն էի գալիս գայլի պես սոված ու նախքան սառնարանի դուռը բացելնն ասում էի. «Խնդրում եմ, խնդրում եմ, թող գոնե մի բան լինի ուտելու»։ Բայց ոչ, ոչինչ չկար։ Թերևս գուցե կաթ, կարագ, հաց և, եթե բախտս բերեր, մի քիչ հյութ, որն արաբական խանութից գնած ամենաէժան 4 լիտրանոց հյութ էր։ Հարցրեք կնոջս՝ Հալենային։ Ես միշտ ասում եմ՝ սառնարանը պետք է լիքը լինի։ Եվ շարունակելու եմ ասել Վերջերս տղաս՝ Վինսեթը, լաց էր լինում, որովհետև նրան մակարոն չէին տվել, որը դեռ պատրաստվում էր գազօջախին։ Փոքրիկը ճչում էր, որովհետև իր ուտելիքը բավականին արագ չէր ստանում։ Իսկ ես ուզում էի ճչալ. «գիտե՞ք՝ ինչքան լավ եք ապրում»։

Կամ ֆուտբոլիստ կամ հանցագործ

Մարդիկ ինձ հարցնում են. «Ինչո՞վ կզբաղվեիր, եթե ֆուտբոլիստ չդառնայիր»։ Գաղափար չունեմ։ Հնարավոր է, որ հանցագործ դառնայի։ Այդ ժամանակ հանցագործության մակարդակը բարձր էր։ Այնպես չէր, որ միայն թալանով էինք զբաղված։ Բայց ուրիշ բաներ էլ էին տեղի ունենում, միայն հեծանիվները չէին։  Խանութներից նույնպես ապրանքներ էի թռցնում։ Բայց ես միշտ գողացել եմ կարիքից դրդված, և իմ բախտը բերել է, որ հայրս այս մասին այդպես էլ չիմացավ։ Նա թեպետև խմում էր, բայց կանոններ էր սահմանել՝ դուք պետք է լավ գործեր կատարեք։ Չի՛ կարելի գողանալ ոչ մի դեպքում։ Դա ձեզ միայն ներքև կքաշի։

                                                                                                                            

Ուրիշներին նման չլինելը վատ չէ

Հիշեցի երազանքս՝ դառնալ աշխարհի ամենաբազմակողմանի ֆուտբոլիստը, և մտածեցի. «Ես իրականացրի այդ երազանքը։ Սակայն դա տեղի չէր ունենա առանց մեծ ֆուտբոլիստների ու մարզիչների, որոնց հետ ու որոնց ղեկավարությամբ ես խաղացել եմ։ Բոլորին երախտապարտ եմ»։ Ուրիշներին նման չլինելը վատ չէ։ Շարունակեք հավատալ ինքնեերդ ձեզ. Դա ինձ հաջողվել է։

Ես ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ  ամենաթանկարժեք տրանֆերն էի։ Թերթերը գրում էին, որ ես խնդրահարույց երեխա եմ եղել, վատ բնավորություն եմ ունեցել և նման հիմարություններ։ Վատն այն էր որ այդ ճնշումները բացասաբար էին անդրադառնում ինձ վրա։ Չէ՞ որ այստեղ՝ Բարսելոնայում, մենք պետք է համեստ լինեինք, պատմություններ չսարքեինք։ Եվ ես ուզում էի ապացուցել, որ ես էլ կարող եմ դա անել։ Գուցե կյանքիս ամենահիմար որոշումն էր։ Ես շարունակում էի փայլել խաղադաշտում, բայց դրանից հաճույք չէի ստանում։ Նույնիսկ մտածում էի ֆուտբոլից հեռանալու մասին։ Կորցրել էի խաղի նկատմամբ ոգևորությունս։

Ես ես եմ

Ինչ տեսակի մարդու հետ ասես հանդիպել եմ։ Բարսելոնում ճաշել եմ Շվեդիայի թագավորի հետ և, իհարկե, հավանաբար մտածել եմ. «Արդյոք պատառաքաղը սխալ չե՞մ բռնել»։ Կամ խոսել եմ նրա հետ դու-ով, երբ պետք է ասեի Ձերդ մեծություն։ Բայց դա հզոր էր։ Ես ես եմ։ Պարզապես անում էի իմ ուզածը։

Կարդացեք նաև

Տարածել