BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրելն իմ պայքարն է՝ արդարության հասնելու համար. Մա

Գրելն իմ պայքարն է՝ արդարության հասնելու համար. Մագդա Թախտաճյան (լուսանկարներ)

newmag-y-n

Երկար ժամանակ արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաճյանը ոչինչ չի իմացել իր ընտանիքի անդամների ծանր անցյալի ու այն մարդկանց մասին, որոնք փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Լռությամբ նրա ծնողները փորձել են պաշտպանել դստերը, զերծ պահել ցավալի զգացողություն

«Մի մոռացիր ինձ, Արմենուհի» գիրքը Մագդան նվիրել է տատիկին ու գրի առել նրա կյանքի պատմությունը։ Փոքր տարիքում ոչինչ չի իմացել Հայոց ցեղասպանության մասին: Հետո խոսեցին, բայց շատ քիչ։ Հայկական շունչը Թախտաճյանը զգացել է նիստ ու կացից. «Հիշում եմ, որ իմ տատիկի՝ Արմենուհու հետ հաճախ էինք հայկական ուտեստներ պատրաստում. նա ևս չէր խոսում Հայոց ցեղասպանության մասին, սակայն տանը շատ էին արվեստի ու պատմությանը վերաբերող գրքերը, որոնց միջոցով բացահայտումներ էի անում։ Գրելիս հայությունն իմ մեջ սկսեց ծաղկել. հետաքրքիր զգացողություններ էին… Արմատներս ճանաչելով՝ գիտակցեցի, թե ինչ հարստություն եմ կրում և կարող եմ գրականության միջոցով աշխարհին պատմել հայի, մեր ժառանգության մասին»:

Գիրքը գրելիս չի էլ մտածել, որ այն մեծ արձագանք կարող է ստանալ, քանի որ ընտանեկան պատմություն է։ Սակայն ի զարմանս նրան, սկսեցին գրել հայեր, որոնց ընտանիքները ևս վերապրել էին այդ ամենը. «Իմ ազգանունը դպրոցում դժվարությամբ էին արտասանում, այդ էր պատճառը, որ ուսուցիչները չէին կանչում գրատախտակի մոտ՝ դաս պատասխանելու: Այն դժվարությունները, որոնց բախվել եմ մանկության տարիներին, հետք են թողել ինձ վրա, բայց նպաստել են իմ ինքնության ու ստեղծած գրականության ձևավորմանը»:

 

Հայկական դպրոցում չի սովորել, սակայն տանը կային շատ գրքեր, որոնք վերաբերում էին հայկական ճարտարապետությանը, քանի որ հայրը ճարտարապետ էր. «Իմ ծնողների ննջասենյակում՝ անկողնու կողքին, մի գիրք կար, որը Հայոց ցեղասպանության մասին էր: Կազմի վրա ջարդերի զոհ դարձած կնոջ լուսանկար էր: Ես վախենում էի նայել այդ նկարին: Երբ Հայաստանում էի ու այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, այնտեղ տեսա այդ լուսանկարը: Ճիշտ է՝ այդ ամենի մասին չենք խոսել,  սակայն ցավը, հայությունը մեր տանն են եղել: Ծնողներս այլևս չկան, և այն գրքերը, որոնք նրանց են պատկանել, այժմ համալրել են իմ գրադարանը,  իսկ իմ գրքերը նվիրված են ծնողներիս»:

Կարդացեք նաև

Հարցազրույցի ժամանակ Մագդա Թախտաճյանն անկեղծացել է՝ չորս տարի առաջ սկսել է հայերեն ուսումնասիրել ու սովորել: Հայաստանում իրեն ընտանիքում է զգում:

Կարդացեք նաև

 

 

Տարածել