«Նոր գիրք»-34/23. Պէշիկթաշլեան, Նոտոմբ, Վեռն, Կուան Յու

September 11, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:k

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականությունՆշան Պէշիկթաշլեան, «Ընկեր գինին և եղբայր ծխախոտը»

Նշան Պէշիկթաշլեանը (Կ. Պոլիս, 1898 - Փարիզ 1972) հայ երգիծաբանության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Սոցիալ-քաղաքական, ազգային-հասարակական թերությունների նկատմամբ չափազանց հանդուգն, սուր դիտողունակությամբ օժտված գրող: Ծնվել է Պոլսում, ողջ կյանքն ապրել Փարիզում: Ներկա հրատարակությունը ծաղկաքաղ է Ն. Պէշիկթաշլեանի տարբեր տարիներին հրատարակված ժողովածուներից: Հրատարակվում է Նշան Պէշիկթաշլեանի 125-ամյակի առթիվ: Հրատարակության է պատրաստել Արթուր Անդրանիկյանը: Գիրքը լույս է ընծայել Էդիթ Պրինտ-ը։

Թարգմանական գրականություն Ամելի Նոտոմբ, «Կապույտ մորուք»

Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են...

Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականությունԺյուլ Վեռն, «Քսան հազար լյո ջրի տակ»

Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Վերապատումը` Ռոն Ռանդալի: Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականությունԼի Կուան Յու, «Մեկ մարդու աշխարհայացքը»

2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները: Թարգմանությունն անգլերենից՝ Արթուր Վարդիկյանի: Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը