«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը նոյեմբերի N1 բեսթսելլեր
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացրել է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Թոփ ընտրանին գլխավորում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Լավագույնների ցանկը կազմվել է նոյեմբերին գրքերի վաճառք
«Երևանյան բեսթսելեր»-ի առաջին հորիզոնականը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Այս գործի համար գրողն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների: 2016 թվականին ստացել է համառուսաստանյան ամենամյա «Յասնայա Պոլյանա» (Ясная Поляна) մրցանակը:
Գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի, նրա տարեց բ նակիչների՝ լեռ-մարդկանց մասին: Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի լեզուն միտումնավոր պարզեցված է՝ պահպանելու այն երանգները, ջերմությունն ու մոգականությունը, որ բնորոշ են Նարինե Աբգարյանի խոսքին:
Այս գործն առանձնանում է իր լեզվով՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի լեզուն միտումնավոր պարզեցված է՝ պահպանելու այն երանգները, ջերմությունն ու մոգականությունը, որ բնորոշ են Նարինե Աբգարյանի խոսքին: Նա ցույց է տալիս կյանքն իր ամբողջ գեղեցկությամբ ու տգեղությամբ, ամբողջ սիրով, խոնարհ հնազանդությամբ թե՛ բնության, թե՛ ճակատագրի քմահաճույքների հանդեպ:
Գրողի համար չկան իրական ժամանակային սահմաններ, և որոշ իրադարձությունների անհավանական լինելը հետաքրքիր կամ էական են ընդամենը պատմաբաններին ու գրականագետներին: Նարինե Աբգարյանը մոգական ռեալիզմի վառ ներկայացուցիչներից է:
Կարդացեք նաև
- «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին
- Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը դարձել է բեսթսելլեր
2015-ին հրատարակված գիրքը թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)