BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ նկարահանումներ և ուշագրավ մանրամասներ. ինչ

Բացառիկ նկարահանումներ և ուշագրավ մանրամասներ. ինչու են թուրքերը մեկ դար կռիվ տալիս Սևանի ավազանի համար (տեսանյութ)

newmag-y-n

«Օպերացիա «Զոդ»» աշխատության մեջ պատմական դեպքերը ծավալվում են Առաջին Հանրապետության գոյության՝ տնտեսական և ռազմաքաղաքական առումներով ծանր ժամանակաշրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացնում էին Հայաստանը ներսից քայքայելու

Սևան-Վարդենիս-Սոթք. սովորական ու հազար անգամ անցած ճանապարհը միանգամից վերածվում է արտասովոր տուրի,  երբ զբոսավարն ամենագետ հնագետ է։ Ավետիս Գրիգորյանն այնպիսի մանրամասներով է պատմում Սևանի ավազանի յուրաքանչյուր սանտիմետրի մասին, որ լարվածությունից շունչդ կտրվում է. «Դիմացը երևում է արևելյան ափը. արևելյան ու հարավային ափն այն տարածքներն էին, որտեղ ռազմական գործողություններ տեղի ունեցան 1919-ին»։

Ավետիսը ստիպում է ուշադիր նայել հեռուն ու տեսնել՝ 100 տարի առաջ տեղի ունեցածը որքան մոտ է մեզ։ Տեսնել, մտածել, վերլուծել ու գիտակցել՝ կանգնած ենք ոչ թե ուղղակի Սևանի ավազանում, այլ ստրատեգիական բնագծում՝ հսկայական ջրային պաշարով ու կարևորագույն հաղորդակցության ուղիներով. «Շիրազն էր ասում Եթե Վարդենիսի ինքնապաշտպանությունը չլիներ, մենք Սարդարապատում չէինք հաղթի։  Սա է Հայաստանի թիկունքը, եթե այս թիկունքը կորցնենք, ճակատում ոչինչ չի ստացվի»։

                                                                           

Ինչու է թշնամին մեր թիկունք-ավազանի համար դարերով կռիվ տալիս՝ 100 տարի առաջ էլ, հիմա էլ։ Հնագետների թիմը՝ Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը, Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհով հնարավորություն են ստացել սուզվել ավազանի խորքերը, հնագիտական բացառիկ փաստեր պեղել ու դնել պատմական տվյալների կողքին՝ դրանք գրի առնելով «Օպերացիա Զոդ» գրքում։ Ավետիսն առաջարկում է հիշել՝ քանի անգամ ենք ակադեմիական շրջանակներում լսել Վարդենիսի ինքնապաշտպանության և Զոդի օպերացիայի մասին։

Վերջը գոնե մեկ ամբողջական ծանրակշիռ գիրք պիտի լինի՞ 20-րդ դարի պատմության ամենակարևոր դրվագի մասին։  Ընդ որում՝ ուսանելի դրվագի, որ կարդանք, համեմատենք, դասեր քաղենք: Ինչ էր այստեղ կատարվում 1919-ին, ու ինչ է փոխվել մեկ դար անց։ Ավելի ճիշտ՝ փոխվե՞լ է. «Այստեղ միշտ կոնֆլիկտներ են գեներացել. պատճառն այն է, որ այստեղ հսկայական ջրային պաշար կա, հողերը բերրի են, կարևոր հաղորդակցության ուղիներ կան, դեպի Արցախ անցնող կարևոր ճանապարհը հենց Սոթքով է գնում, ու թուրք-ադրբեջանցիները միշտ ձգտել են այդ ճանապարհը վերահսկել»։

Հնագետն ուշադրություն է հրավիրում Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցների վրա. մեծ շղթա է, որը հենց ռազմավարական ճանապարհները վերահսկելու-պահպանելու համար էր։ Այն ժամանակ ճանապարհը դեպի Սյունիք ու Արցախ վտանգված էր, և թուրքերի թիրախում Գեղարքունիքով անցնող ապահով ճանապարհն էր։

Կարդացեք նաև

 

Տարածել