Անդրիս Կալնոզոլսն այցելել է Արարատի մարզային գրադարան (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag-ի հրավերով Հայաստանում գտնվող լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսն այցելել է Արարատի մարզային գրադարան: Գրողին դիմավորել են համայնքի փոքրիկները՝ երգ ու պարով, իսկ մեծահասակաները՝ մեծ ոգևորությամբ: Գրադարանը հաճախ է իր հարկի տակ ընդունում գրողների, սակա
Արարատի մարզային գրադարանում երեխաները երգում են հայրենիքի մասին, կատարումից հուզված լատվիացի գրողն էլ ասում է, որ հայերեն չի հասկանում, բայց երեխաների աչքերն անսահման անկեղծ են, իսկ անկեղծությունը համամարդկային լեզու է:
Արտաշատի երիտասարդներին Անդրիս Կալնոզոլսը պատմում է, որ լատվիական փոքր քաղաքից է, 20 տարի առաջ նրան փորձում էին համոզել, թե գրելն իրենը չէ և պետք է այլ մասնագիտություն ընտրի: Իսկ այսօր լատվիացի գրողը Հայաստանում ներկայացնում է «Ես օրացույցն եմ» իր բեսթսելլերի հայերեն թարգմանությունը. «Իմ առաջին բանաստեղծությունից մինչև այս գիրքը 20 տարի է անցել։ Կարևորը՝ չկորցնել երազելու կարողությունը, երբեք չհանձնվել և անել ամեն բան, որ այդ երազանքներն իրականանան»:
Առաջին լեզուն, որով գիրքը թարգմանվել է՝ հայերենն է: Լատվիայում աննախադեպ հաջողություն ունեցող վեպը հայերեն հրատարակել է Newmag-ը: Գրքի հեղինակն անկեղծանում է՝ տարիներ առաջ երբ առաջին անգամ եկավ Հայաստան՝ հասկացավ, որ յուրօրինակ կապ է ստեղծվել. «Ինձ համար շատ մութ շրջանում լուսավոր ամիս ունեցա այստեղ: Այն լույսը, որ կա վեպում, գուցե նաև այն լուսավոր պահերի արդյունքն է, որ ապրել եմ Հայաստանում»:
Ապագա գրողները լատվիացի հեղինակից հետաքրքրվում են, թե որն է իր գրական հաջողության գաղտնիքը. «Ինձ ոգեշնչում են երկար զբոսանքները և ճանապարհին հանդիպած մարդիկ։ Ցանկացած մարդ, ում հանդիպում եմ, կարող է դառնալ իմ հաջորդ գրքի հերոսը: Դուք էլ եք ինձ ոգեշնչում»:
Անդրիս Կալնոզոլսի խոսքով, գիրքը լոքդաունի ժամանակ Լատվիայում շատերին է օգնել: Հույս ունի, որ հայ ընթերցողը ևս «Ես օրացույցն եմ» գրքից դրական և ջերմացնող էներգիա կստանա:
Կարդացեք նաև
- Հայաստանում է Լատվիայի ժամանակակից ամենահայտնի գրողներից Անդրիս Կալնոզոլսը. Newmag-ը հայերեն է թարգմանել նրա վեպը (թրեյլեր, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Անդրիս Կալնոզոլսը «Ես Օրացույցն եմ» գիրքը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ (տեսանյութ)
- Անդրիս Կալնոզոլսը հանդիպումը ԵՊՀ-ում ու վարպետության դասն ապագա գրողների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
- Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսը հանդիպել ու շփվել է երկտասարդ հայ գրողների հետ (լուսանկարներ)
- Գրողների միությունում ընդունել են լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսին (լուսանկարներ, տեսանյութ)