10 միտք, որ այնքան տիպիկ են «Ուվե անունով մարդը» գրքի գլխավոր հերոսին
«Ուվե անունով մարդը» գիրք է շվեդ մի թոշակառուի մասին: Կնոջ մահից հետո ապրում է միայնակ, իր տանը՝ գրեթե ամեն ինչից ու բոլորից դժգոհ։ Հարևանները նրան համարում են անտանելի ծերուկ, նա էլ իր շրջապատին՝ զազրելի ու ապիկար: Միայնակ, Մռայլ, դժգոհ ու ինքնասպանությա
1. Ինչ-որ մեկին սիրելը նոր տուն տեղափոխվելու պես մի բան է: Սկզբում քեզ ամեն ինչ դուր է գալիս, ամեն ինչ նոր է ու ամեն առավոտ զարմանում ես՝ մի՞թե այս ամենն իմն է: Ու անընդհատ վախենում ես, որ այ հենց հիմա ինչ-որ մեկը ներս կմտնի ու կբացականչի. «Վե՛ր կաց, սարսափելի թյուրիմացություն է տեղի ունեցել, ոչ ոք չէր պատրաստվում քեզ տեղավորել այս տանը»:
2. Յուրաքանչյուր մարդ պետք է հստակ իմանա՝ հանուն ինչի է նա պայքարում:
3. Տարօրինակ բան է սերը. միշտ քեզ հանկարծակիի է բերում:
4. Բավականին դժվար է խոստովանել, որ սխալվել ես: Հատկապես երբ սխալվել ես բավականին երկար ժամանակ:
5. Կարելի է ժամանակը վատնել մեռնելու վրա, բայց կարելի է նաև այն ծախսել ապրելու վրա:
6. Ուվեն վերջապես սկսում է տարբերել ստիպված դաժանությունը՝ մտադրված դաժանությունից:
7. Հիշի՛ր, միայն հիմարն է կարծում, որ ուժն ու չափսերը դրանք նույն բանն են:
Կարդացեք նաև
- Newmag-ը հաղթել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մրցույթում. կթարգմանվի եվրոպական 6 մրցանակակիր, ժամանակակից վեպ
- Համաշխարհային բեսթսելլերը վերջապես հայերեն. Newmag-ը ներկայացնում է Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպը (թրեյլեր)
- Newmag-ն ազդարարեց «Ստեղծարար Եվրոպայի» հրատարակչական ծրագրի մեկնարկը. Ներկայացվել է հյուսիս-եվրոպական երկու բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)
8. Բոլոր մարդիկ էլ ցանկանում են արժանապատիվ ապրել, պարզապես արժանապատվության ընկալումն է տարբեր:
9. Բայց վիշտը վտանգավոր բան է, այն իմաստով, որ եթե մարդիկ չեն կիսում այն, հետո վիշտն է բաժանում մարդկանց։
10. Ինչ ճանապարհներ էլ որ անցնեք, դրանք ի վերջո կհասցնեն ձեզ դեպի ձեր նպատակակետը:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Ֆրեդերիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկար)
- «Ուվե անունով մարդը»՝ տրագիկոմեդիկ վեպ շվեդ թոշակառուի մասին (տեսանյութ)
- Աստվածաբանից բեռնատարի վարորդ, գիրք գրելուց մինչև երեխաների խնամք. այսօր շվեդ ամենահայտնի գրողի ծննդյան օրն է (տեսանյութ)
- Հույզերի պոռթկում. Ուվեն ապշեցնում է իր դրամատիկ զարգացումներով (տեսանյութ)