Հույզերի պոռթկում. Ուվեն ապշեցնում է իր դրամատիկ զարգացումներով (տեսանյութ)

June 22, 2022

«Ուվե անունով մարդը» Ֆրեդրիկ Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է։ Հեղինակն այն գրել է 2012 թվականին, որից հետո հրատարակել է ևս 8 գիրք: Վեպի առանցքում 59-ամյա միայնակ, դժգոհ մարդն է, ով կոպտում է բոլորին, չի շփվում հարևանների հետ ու գրքի սկզբում թողնում բացասական կերպարի տպավորություն։ Վեպի հաջողությունից հետո կինոաշխարհը որոշեց այն էկրանավորել, և Ֆիլմը ևս դարձավ սիրելի ու պարտադիր դիտելու:

Եվրոպական կինոակադեմիան «Ուվե անունով մարդը» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը 2016-ին ճանաչել էր տարվա կատակերգություն: Սա եվրոպական ֆիլմերի գլխավոր մրցանակն է՝ եվրոպական Օսկարը: Չնայած սրան ֆիլմի ռեժիսորը այն կատակերգություն չի համարում, նշում է, որ ցանկանում էր ստեղծել ֆիլմ կյանքի մասին:

 

Նույն 2016-ին Ֆիլմը ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն կինոնկար: Այս մրցանակը ամեն տարի շնորհում է Շվեդիայի կինոինստիտուտը: Ռեժիսորը Հաննես Հոլմն է. «Ֆիլմը զայրացած տարեց տղամարդու մասին է, որն իր շուրջը գտնվող բոլոր մարդկանց կոպտում է, որովհետև ուզում է, որ ամեն ինչ լինի իր ցանկությամբ: Բայց սա նաև ֆիլմ է սիրո ու ընդհանրապես, կյանքի մասին: Շատերը կարծում եմ, որ ֆիլմը կատակերգություն է, բայց սա դրամա է»:

Ֆիլմը 2017-ին առաջադրվել է Օսկարի՝ լավագույն օտարալեզու կինոնկար անվանակարգում: Այն բարձր են գնահատել ամերիկացի մասնագետները և որոշել են ստեղծել սեփական Ուվեին: Հոլիվուդում նկարահանվում է Օտտո անունով մարդը ռիմեյքը՝ գլխավոր դերում՝ Թոմ Հենքսն է:

Իսկ ամերիկյան ֆիլմի պրեմիերան այս տարի է՝ դեկտեմբերի 25-ին:

Կարդացեք նաև