BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 պատճառ՝ ինչու կարդալ Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը

10 պատճառ՝ ինչու կարդալ Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը

newmag-y-n

«Ակոսը» հետաքնական աշխատանք է՝ գեղարվեստական ժանրում։ Վալերի Մանտոն վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը։ Ապրելով Բոսֆորի ասիական ափին՝ նա մեկուկես տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը:

1. Այս գրքի ամենակարևոր արժեքներից մեկը նախ գրողն է՝ ֆրասիացի լրագրող, ով հետաքննել ու աշխարհին «Ակոս»-ի միջոցով պատմում է՝ ինչպես 21-րդ դարում բոլորի աչքի առաջ սպանվեց Հրանտ Դինքը, մարդ, ով պայքարում է ազատ խոսքի ու արդարության համար։  

2. Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը զարմանալի խորություն ունի: Նա կարողացել է աներեր համարձակությամբ ներհյուսել մի պատմություն, որտեղ երևում է մերօրյա ժողովրդավարության ու պոպուլիզմի պատկերները։  

3. Սա պարզապես գեղարվեստական գիրք չէ. Այն կարելի է կոչել հետաքննական աշխատանք։ Քանի որ գրողն ուսումնասիրել էՀրանտ Դինքի կյանքը մանկության տարիներից մինչև «Ակոսի» հիմնադրում և սպանություն, քաղաքական-հասարակական դեմքերի ելույթները սպանությունից առաջ ու հետո։  

4. «Ակոսը» հարուստ է նաև արխիվային արժեքավոր նյութերով՝ Մանտոն մամուլից, Դինքի հարազատներից, գործընկերներից, աջերից ու ձախերից փորձել է հասկանալ՝ ինչու սպանվեց Հրանտը. միթե ընդամենը մեկ պատճառով, որ հայ էր, քրիստոնյա ու չէր լռում։  

5. Գրողը փորձել է քաղաքական-հասարակական խնդիրներին բացատրություն գտնելուց բացի, Դինքի սպանության գործում նաև կրոնական ենթատեքստերն է առաջ բերում։

                                                                           

6. Գիրքն արժեքավոր է նաև իր առանձնահատուկ ժանրով։ Գրականության մեջ Վալերի Մանոտն բերել է նոր ժանր։ «Ակոս» վեպըգեղարվեստական ինքնակենսագրություն է, լրագրողական ռեպորտաժ, քաղաքական քննադատություն, սիրավեպ, կենսագրություն։Ու Մանտոն նրբագեղ վարպետությամբ միահյուսում է այդ բոլորը:  

7. Մանտոն անդրադառնում է նաև Դինքի մանկությանը, ծնողներին, ծանր կյանքին, թե ինչպես վերջապես Հրանտը երազանքնիրականացրեց ու ունեցավ հայկական անձնագիր, ինչի մասին շատերը երազելով՝ հեռանում են կյանքից։  

8. «Ակոսի» ներսում մոլեգին, կատաղի ու չարագուշակ աշխարհ է, աշխարհ, որը, այնուհանդերձ, խիստ կենդանի է: Ու հեղինակին հաջողվել է գրքում պատմել է ոչ միայն Հրանտի, այլև Թուրքիայի մասին՝ իր քաղաքներով ու խնդիրներով, Ստամբուլի մասին՝ իրբոլոր գույներով։ Նա կարողացել է ցույց տալ այն միջավայրը, որտեղ ապրում և պայքարում էր պոլսահայ լրագրողը:

9. Գիրքը չափազանց արդիական է այսօր։ Թե ինչ է կատարվում Թուրքիայում այսօր՝ արտացոլված է «Ակոս»֊ում։ Բոլորիս հետաքրքիր Թուրքիան՝ ովքեր են ապրում այնտեղ, հատկապես հիմա, պատերզամից հետո։ Այս գրքով կարող ենք տեսնել, թե ինչ են խոսում այնտեղ, ինչ են մտածում ու այդ ամենը ֆրանսիացու հայացքով։  

10. Այն հիմնախնդիրները, որ ներկայացված են  գրքում, շարունակում են արդիական մնալ նաև այսօր՝ խոսքի ազատությունն այսօր էլ վտանգված է։

Կարդացեք նաև

Տարածել