Աննա Աստվածատուրյան Թերքոթ. Ադրբեջանն աննկարագրելի փողեր է ծախսում հայի կերպարն ապամարդկայնացնելու և հայատյացություն քարոզելու վրա (լուսանկարներ)
Ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» կենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ.
Բաքվի դեպքերից հետո Աննա Աստվածատուրյան Թերքոթն ընտանիքի հետ ստիպված է եղել բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փախստականի կարգավիճակով։ 2015թ. նա ընտրվել է Մեյն նահանգի Վեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ և վճռորոշ ներդրում է ունեցել Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում:
Գրողի պապը 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում. «Ադրբեջանում հակահայկական տրամադրություններն ու հայատյացությունը նոր երևույթներ չեն։ Բաքվի հայերը միշտ են «իմացել իրենց տեղը: Հայատյացությունը հատկապես զգացվում էր մարզերում, գյուղերում: Այնտեղ գնացքով ճամփորդելիս հայերն իրենց երեխաներին նստեցնում էին պատուհանի մոտ, իսկ իրենք նստում էին եզրին, քանի որ եղել են դեպքեր, երբ ինչ-որ ադրբեջանցի կողքով անցնելիս կարող էր դանակով խփել հայ երեխային: Չգիտեմ՝ սա նրանց գեներո՞ւմ է դրված, թե՞ ոչ, բայց այսօր էլ Ադրբեջանի կառավարությունն աննկարագրելի փողեր է ծախսում հայի կերպարը ապամարդկայնացնելու և հայատյացություն քարոզելու վրա»:

Աննա Թերքոթ Աստվածատուրյանը պատմել է նաև Վաշինգտոնում իր «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքն անգլերեն հրատարակելուց հետո ստացած բազմաթիվ սպառնալիքների մասին. «Ինձ հունից հանեց, որ լինելով ամերիկացի՝ ինչ-որ պահի զգացի այդ նախկին վախը: Մանկությունս կործանած հակամարտությունը շարունակվում է։ Ես ինձ նվիրել եմ այս գործին, բոլորին պատմում եմ Բաքվի հայերի ճակատագրի մասին, անում եմ դա և տեսնում եմ, որ դա օգնում է»:
Նա խոսել է նաև իր ստեղծած «Սեր, Արցախ» հիմնադրամի մասին, որի գործունեությունն ուղղված է մասնավորապես օգնելու այսօր Արցախում ծնվող երեխաներին և նրանց մայրերին. «Այս հերոսական մարդիկ մնացին իրենց հողում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան այնտեղ, սկսեն տեսնել ապագան: Իսկ ապագան երեխաներն են: Մեր հիմնադրամն արցախցի յուրաքանչյուր ծննդաբերող կնոջն ուղարկում է նվերների այնպիսի փաթեթ, որն անհրաժեշտ է երեխային առաջին ամիսներին: Եվ այն ամենը, ինչ ներառված է փաթեթում, արտադրված է Հայաստանում կամ Արցախում»:
Կարդացեք նաև
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը (լուսանկարներ)
- Երբ գիրքս լույս տեսավ, առաջին անգամ հորս տեսա լաց լինելուց. Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ «Հրապարակին» (լուսանկարներ)
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը