10 փաստ՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
«Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակն ամերիկահայ գրող և բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթն է: Բաքվում ծնված գրողը 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով մեկնել և հաստատվել է Միացյալ Նահանգներում։ Ըն
1. Ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու և բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթը ծնվել է Բաքվում։ Արմատներով սյունեցի է՝ Խնձորեսկ գյուղից։
2. Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով հաստատվել է Միացյալ Նահանգներում։
3. Սովորել է Հյուսիսային Դակոտայի համալսարանում և ստացել որակավորում Անգլերեն և գրականություն, Փիլիսոփայություն և կրոն, Ռուսերեն և գրականություն բնագավառներում։
4. Իրավագետի որակավորում ստացել է 2003 թվականին Մենի իրավաբանական դպրոցում։
5. Աննա Աստվածատուրյան-Թերքոթը դարձել է Հաագայի միջազգային քրեական դատարանում ամերիկյան առաջին քարտուղարներից մեկը։
6. Կարևոր դեր է խաղացել Մեն նահանգում 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։
7. 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։
8. Աննա Աստվածատուրյան-Թերքոթը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում, նաև Կապիտոլիումում։
Կարդացեք նաև
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)
9. Հայաստանի և Արցախի բնակչների համար տարիներ շարունակ մարդասիրական նախագծեր ձեռնարկած Աննա Աստվածատուրյանը 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։
10. 2021 թվականին դարձել է առաջին կինը և առաջին փախստականը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)