Երբ գիրքս լույս տեսավ, առաջին անգամ հորս տեսա լաց լինելուց. Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ «Հրապարակին» (լուսանկարներ)
Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այն նախ գրել է ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո վ
Տրավման միշտ կա, բայց թե ինչպես եմ ես դրա մասին խոսում՝ փոխվել է։ Առաջին տարիներին շատ դժվար էր խոսել, ամեն անգամ, երբ վերհիշում էի, ցավը նորից գլուխ էր բարձրացնում, մղձավանջներ էի տեսնում, շատ դժվար էր ինչ-որ ձեւ գտնել՝ անջատելու այդ հիշողությունների շղթան, մանկական ցավը։ Հետո արդեն, երբ սկսեցի հանդես գալ որպես ակտիվիստ եւ խոսել դրա մասին, էմոցիոնալ առումով ինձ մեկուսացնում էի, միայն այդկերպ էի կարողանում ինձ պաշտպանել այդ օրերի ապրումներից։ Բայց օրեր առաջ, երբ տեղի ունեցավ գրքի հայերեն շնորհանդեսը, նորից շատ էմոցիոնալ ապրումներ ունեցա, որովհետեւ սա արդեն իմ հայրենիքում էր, ու երբ էկրանի վրա ցուցադրում էին իմ մանկական լուսանկարները, անասելի հուզվեցի, որովհետեւ այդ ամենն ինչ-որ կերպ նորից ինձ վերադարձավ:
Երբ հիշում եմ իմ մանկությունը, Բաքուն, փորձում եմ հիշել մինչեւ Սումգայիթը՝ մեր զարմիկներին, բարեկամներին, բակը, հարեւաններին, դպրոցը․․․ երբ 88-ին սումգայիթյան ջարդերը եղան, այդ ժամանակ Բաքվում տարօրինակ լռություն էր, անծանոթ զգացողություն էր թե՛ իմ եւ թե՛ ծնողներիս համար, ամեն ինչ փոխվել էր, բայց դեռ պարզ չէր՝ ինչը․․․: Ամեն անգամ, երբ աշուն է գալիս, աշնան այդ հոտը ֆլեշբեքով ինձ վերադարձնում է դեպի հետ։ Շատ սիրում եմ աշունը, բայց աշնանն ինձ մոտ միշտ մղձավանջներ են լինում. այդ ցուրտը, տերևների խշշոցը, տագնապն իմ մեջ պահպանվել են արդեն 35 տարի:
Երբեմն տատիկս չէր կարողանում ուղեկցել ինձ, ու ես մենակ էի գնում: Երբ կողքիս անցորդներ էին լինում, քայլում էի հայացքս ցած պահած՝ փորձելով թաքցնել դեմքս ու հայի աչքերս: Ես քայլում էի հնարավորինս արագ ու մտքումս աղոթում էի Աստծուն՝ փրկել ինձ ու իմ ժողովրդին մեզ շրջապատող ատելությունից:
Մի օր մայրս եկավ տուն ու ասաց՝ վերջ, տոմս ենք առնում, թեպետ երբեք չէր ցանկանում Բաքվից հեռանալ, որովհետեւ երբեք չէինք կարող մտածել, որ այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում կամ Կիրովաբադում, կարող էր տեղի ունենալ նաեւ Բաքվում, որը մեզ համար ավելի միջազգային եւ ինտելեկտուալ քաղաք էր։ Բայց մորս հետ ինչ-որ բան կատարվեց, նա ուժեղ վախեցավ, եւ 89թ․ սեպտեմբերի վերջին մենք հեռացանք Բաքվից։ Հայրս՝ մի փոքր ուշ՝ հոկտեմբերին, իսկ հունվարին ջարդեր տեղի ունեցան նաեւ Բաքվում։ Մինչ այդ, վայրագություններն արդեն սկսվել էին, մեր տան մոտ երկաթուղային կայարան կար, որտեղ մի օր տեսանք կախաղան հանված հայ տղամարդու․․․․ Այսինքն՝ ինձ համար ջարդերը շարունակվում էին նաեւ 88-ից հետո, որովհետեւ դրանք գուցե այդքան կազմակերպված չէին, բայց անընդհատ Բաքվում ինչ-որ դեպքեր էին տեղի ունենում։ 89-ին՝ ցույցից հետո, ինձ վրա հարձակվեց մեր խմած հարեւանը։ Փառք Աստծո, ես կարողացա փախչել, բայց մենք այդ 2 տարին Բաքվում ապրեցինք կատարյալ սթրեսի մեջ:
Կարդացեք նաև
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
2012-ին, երբ «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքս լույս տեսավ, առաջին անգամ հորս տեսա լաց լինելուց։ Այն, ինչ կարդացել էր, իր համար շոկ էր, որովհետև ինչքան էլ մեր ծնողները փորձում էին մեզ պաշտպանել, ես ամեն ինչ հասկանում էի:
Կարդացեք նաև
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը (լուսանկարներ)