Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը (լուսանկարներ)
Գրող, քաղաքական ու հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստան այցի շրջանակներում հարցազրույց էր տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, ներկայացրել գիրքը, խոսել հայերեն թարգմանության կարևորության մասին։ 2022-ին Newmag-ը հայերեն թարգմանե
Գրողը ծնունդով Բաքվից է, որտեղից նրա ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, ապա հաստատվել ԱՄՆ֊ում։ Իր «Արտաքսում դեպի անհայտություն» գրքում ի մի բերել այն հուշերը, որոնք տատիկի խորհուրդով գրի էր առել օրագրում։ Ու ինչպես գրքում, այնպես էլ հարցազրույցի ընթացքում Աննա Աստվածատուրյանը պատմում է, որ կյանքի առաջին տասը տարիները բավականին երջանիկ են անցել.
«Դա խորհրդային ռոմանտիկ ինտերնացիոնալիզմի տարիներն էին։ Դեռ չկար այն ատելությունը՝ բացառությամբ որոշակի տարանջատումների։ Օրինակ՝ համալսարան ընդունվելու համար դու պետք է գումար վճարեիր հայ լինելու համար, բոլոր ընկերությունների ղեկավար պաշտոններում պետք է ադրբեջանցիներ լինեին։ Անգամ խառնամուսնությունները բավականին հազվադեպ հանդիպող երևույթ էին»։
Ահ ու սարսափի մթնոլորտն ու դաժան վերաբերմունքը ժամանակի ընթացքում դարձան նրանց սովորական առօրյան, իսկ հետո արդեն սկսվեցին Բաքվի ջարդերը. «Ամեն ինչ սկսվեց դպրոցներից։ Երբ հայկական դպրոցները Բաքվում սկսեցին հերթով փակել։ Այդ ժամանակ հասկացա՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող էի ենթադրել»։
Աստղիկ Սարգսյանի հետ զրույցում հեղինակն անդրադարձավ նաև Աննա Ֆրանկի օրագրի ու իր ձեռագրի նմանություններին ու տարբերություններին։ Այդ համեմատությունն այնքան էլ դուր չի գալիս նրան, քանի որ Աննա Ֆրանկը մահացավ բավականին դաժան պայմաններում. «Սակայն այդ գիրքը բավականին մեծ նշանակություն ունեցավ։ Այս գիրքն էլ արցախահայության համար բավականին շատ դռներ բացեց»։
Ըստ հեղինակի, հայերեն թարգմանությունը նոր շունչ է հաղորդել «Արտաքսում դեպի անհայտություն» գրքին։ Աննա Աստվածատուրյանի կարծիքով, հիմա Հայաստանում կա մի սերունդ, որը բոլորովին այլ կարծիք ունի ադրբեջանցիների մասին ու անգամ տեղյակ էլ չէ՝ ինչ է կատարվել ոչ վաղ անցյալում։ Հայերեն հրատարակելով այս գիրքը՝ Newmag-ը հենց այդ նպատակն է ունեցել. մոռացության չմատնել Բաքվի հայերի հանդեպ այն վայրագությունները, որոնց տրավմատիկ հիշողությունները տասնամյակներ անց էլ հանգիստ չեն թողնում ականատեսներին։
Կարդացեք նաև
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)