Չարենցավանի քաղաքային գրադարանը հյուրընկալել է «Բազկամարդը» գրքի հեղինակներին (տեսանյութ, լուսանկարներ)
Չարենցավանի քաղաքային գրադարանում տեղի է ունեցել «Բազկամարդը» գրքի հեղինակների հանդիպումն ընթերցողների հետ: Գրքի, իր կյանքի ուղու և Newmag-ի հետ գործակցության մասին հյուրերը պատմել են ներկաներին:
Սարգիս Ստեփանյանի «Բազկամարդ» գիրքն իր կամքի ուժի, երբեք չհանձնվելու, սպայի կամային հատկանիշների մասին է: Սարգիս Ստեփանյանի կենսագրությունը կյանքի, պայքարի ու առաջ շարժվելու մասին է: Նա 2014-ին մարտի դաշտում՝ ականի պայթյունից կորցրել է ոտքերն ու մեկ ձեռքը, բայց կարողացել է ոտքի կանգնել ու հիմա էլ օգնում է մյուսներին՝ ընթերցողներին պատմում է Սարգիս Ստեփանյանը. «Չեմ կոտրվել, գիտակցել եմ ինչ է ինձ հետ կատարվում և գիտակցել եմ, որ պետք է ապրեմ: Ապրում եմ հայ սպային արժանապատիվ, և փորձում եմ՝ իմ գործով ու առաքելությամբ արժանի լինել իմ ժողովրդին»:

«Բազկամարդը» մոտիվացիոն ձեռնարկ է հաշմանդամություն ունեցող անձանց և բոլոր նրանց համար, ովքեր սեփական ուժերին հավատալու և առաջ շարժվելու դժվար փուլում են: Գրքում և ֆիլմում Սարգիսն իր կենսագրությամբ է ապացուցում, որ անհնարին ոչինչ չկա, որ հանձնվելն ուժեղների համար չէ: Սարգսի անհավատալի ուժի մասին գրի է առել ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը. «Մարդը կարողանում է անել ավելին, քան հաշմանդամություն չունեցողները։ Մեր ամբողջ ուղերձը հենց դա է՝ ոտքի կանգնիր: Գիրքը հենց այդ մասին է»:
Չարենցավանցիները նվերներով ճանապարհեցին Սարգիս Ստեփանյանին, որը մեծ մրցույթին նախապատրաստվելու փուլում է: Մարտի 12-18-ը մեկնելու է Դուբայ՝ մասնակցելու միջազգային մրցաշարի՝ գնդի հրում մարզաձևով: Պարաօլիմպիկ այս մարզաձևը նա մտադիր է բերել նաև Հայաստան:
Կարդացեք նաև
- Լույս է տեսել փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը
- Newmag-ը նկարահանել է Սարգիս Ստեփանյանի մասին վավերագրական ֆիլմ
- Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով Newmag-ը ներկայացրեց «Բազկամարդը» գիրքը
- Մոսկվա կ/թ-ում տեղի ունեցավ Newmag-ի «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերան
- Լուսանկարներ և տպավորություններ «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայից
- «Երկաթե կամք»՝ թոք-շոու նվիրված Սարգիս Ստեփանյանին
- «Զինուժ» մեդիայի անդրադարձը՝«Բազկամարդը» գրքին և «Ոտքի կանգնիր» ֆիլմին
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը