«Ավրորան-2021»՝ ի հիշատակ կազմակերպության հիմնադիր Վարդան Գրիգորեանի (տեսանյութ)
Ապրիլի 24-ին Մատենադարանում «Ավրորան» անցկացրեց հատուկ միջոցառում, որի ընթացքում ներկաները նախ հարգեցին մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ ու մեծ մարդասեր Վարդան Գրիգորեանի հիշատակը, որին հաջորդեցին նրան նվիրված
Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, մանկավարժ ու խորհրդատու Վարդան Գրիգորեանը, լինելով ցեղասպանության, խտրականության և հետապնդումների վերացման գործի հանձնառու, իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված, բոլորի համար դարձել է ուսուցիչ: Նրա «Տուն տանող ճանապարհը» հուշագրության մեջ անդրադարձել է նաև «Ավրորային», նախաձեռնության կարևորությանն ու եզակիությանը:
Ըստ «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Ավրորան» մանդատ է, որի միջոցով օգնություն է ցուցաբերվում այլ մարդկանց. «Սա միջազգային մրցանակաբաշխություն է, որի շնորհիվ աշխարհին հայ ազգի կողմից երախտիքի խոսք ենք ուղղում: Մենք հաճախ քննարկում էինք Գրիգորեանի հետ, թե ինչպես այս ամենի մեջ պահպանեն հայկականը: Մենք հասկանում էինք, որ չէինք կարող անտարբեր գտնվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և երբ Արցախում տեղի ունեցավ պատերազմը, ասացինք, որ «Ավրորան» աշխարհի համար է, բայց Հայաստանն ու Արցախն էլ աշխարհի մի մասն են, և մենք պետք է արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում»:
Մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակն Ընտրող հանձնաժողովը՝ նրանց խիզախության, նվիրվածության եւ ազդեցության համար:
Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր խոսքում կարևորեց մարդասիրական այս նախաձեռնության առաքելությունը. «Ինձ համար մեծ պատիվ է ճանաչման արժանացնել ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին և իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելուն»:
Կարդացեք նաև
- Ապրիլի 24-ին ի պատիվ Վարդան Գրեգորյանի «Ավրորան» կազդարարի հերոսների անունները
- Գրիգորեանի կյանքն ապացույց է, որ հաջողության կենսունակ միակ հենարանը գիտելիքն է (տեսանյութ, լուսանկար)
- Կյանքից հեռացավ «միջոց հայթայթող հանճարն» ու «Ավրորայի խիղճը» (տեսանյութեր)
- Ինչ է գրում մամուլը Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի մասին (տեսանյութ)
- Վարդան Գրեգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը
- Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը»
- Տեղի ունեցավ Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը
- Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի բացառիկ հուշերը (թրեյլեր)
Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց» 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը մարդասիրական այս նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ կկարողանա շարունակել նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաժանելով այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքավորներին: