Newmag-ի հեղինակը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Newmag-ի հեղինակներից՝ Արսեն Բոբոխյանը դարձել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն: Նա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում այդ պաշտոնում ընտրվել է միաձայն: 2022-ին Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը համատեղ ներկա
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտը համոզված է՝ պետք է արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, որ աշխատակիցները գնահատվեն և վարձատրվեն ըստ իրենց արժանիքների. «Մենք նպատակ ունենք նոր մոտեցումներով և գործելակերպով ամրապնդել գիտություն-կրթություն, գիտություն-հասարակություն, գիտություն-տնտեսություն կապերը, նպաստել հայաստանյան գիտական մտքի և մշակութային արժեքների ուսումնասիրության միջազգայնացմանն ու միջազգային համագործակցությանը, պատրաստել երիտասարդ կադրեր՝ ապահովելով սերնդափոխության բնականոն ընթացք, ակտիվացնել կապերը Հայաստանում գործող նույն ոլորտի կազմակերպությունների հետ»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Բոբոխյանը կրթությունը շարունակել է Մյունխենի և Թյուբինգենի համալսարաններում։ Թյուբինգենում պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում։ Բոբոխյանն իր փորձը ներդնելով՝ պատրաստվում է ինստիտուտը դարձնել ավելի մրցունակ՝ ազգային և հատկապես միջազգային մակարդակներում. «Ավելացնել հրապարակումները բարձր վարկանիշ ունեցող հրատարակչություններում և հանդեսներում, ընդլայնել անհրաժեշտ շենքային պայմանները և հայթայթել դրանց համապատասխան գույքն ու սարքավորումները, կիրառական դարձնել ինստիտուտի գիտական արտադրանքը և կապիտալիզացնել այն՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը»։
2022-ին Արսեն Բոբոխյանը՝ Ավետիս Գրիգորյանի հետ համատեղ և Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ հրատարակեցին «Օպերացիա «Զոդ»» աշխատությունը։ Այս գրքում հեղինակներն առաջին անգամ նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացրել են Սևանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետևանքները։
Համակողմանիորեն քննարկելով «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութային նշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են բացառիկ հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլև հնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները և այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
- [Շնորհանդես] «Օպերացիա «Զոդ»». բացառիկ ու հիմնաքարային պատմագիտական հետազոտություն Սոթքի բնագծի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակների բացառիկ մանրամասները (տեսանյութ)
- Ինչպես մշակվեց և իրագործվեց «Զոդ» Օպերացիան և որքանով է այն այսօր արդիական (տեսանյութ)
- Բացառիկ նկարահանումներ և ուշագրավ մանրամասներ. ինչու են թուրքերը մեկ դար կռիվ տալիս Սևանի ավազանի համար (տեսանյութ)
Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր ու ոչ միայն նեղ մասնագիտական, այլև քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար: «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: