«Իրական դասական». Անզուգական զրույցներ, եզակի տաղանդավոր զրուցակիցներ մեկ գրքում (լուսանկարներ)
«ТЭФИ» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան իր հարյուրավոր զրուցակիցների եզակի մտքերը, անկեղծ խոստովանությունները զետեղել է «Իրական դասական» գրքում: Ընդամենը մեկ ժողովածուում հնարավոր է ընթերցել բացառիկ, մի ամ
Հարցազրույցի ժանրը միշտ է հետաքրքրել Սաթի Սպիվակովային: Հիշողություններ, կրքեր, սենսացիաներ, որոնք բացահայտում ես ինքդ ու մատուցում լսարանին. « Իմ մեջ տարօրինակ զգացում էր ապրում՝ մարդու բարդույթ, ով մասնագիտության մեջ է մտնում այն տարիքում, երբ արդեն ձևավորված է, և դեռ շատ բան ունի իրեն ապացուցելու: Բարեբախտաբար, այդ ժամանակ ճակատագիրն ինձ ծանոթացրեց աշխարհի ամենաֆանտաստիկ հեռուստալրագրողներից մեկի՝ Բարբարա Ուոլթերսի հետ։ Նա ամերիկուհի է, ով հարցազրույց է վերցրել բազմաթիվ հայտնի մարդկանցից՝ Բիլ Քլինթոնից մինչև Ջեք Նիկոլսոն: Մենք նրա հետ շատ խոսեցինք այն ժամանակ, 2000-ականների սկզբին... Ես ուսումնասիրեցի և ուշադիր հետևեցի նրան»։
Իսկ արդեն համավարակի ընթացքում Սաթի Սպիվակովան որոշեց մեկ ժողովածուում հավաքել տարբեր տարիների իր զրույցներին, նրանցից ընտրեց մի քանի տասնյակին ու հենց հարցազրույցի ժանրում պահպանեց իր ու զրուցակիցների անկեղծ խոստովանություններն ու պատմությունները. «Ես սկսել եմ այս գիրքը պատրաստել դեռ 2020-ի մարտին՝ փախչելով կորոնավիրուսից, կպչելով բազմոցին և գրեթե երկու ամիս հյուրասենյակում լսելով ամուսնուս ջութակի զարմանահրաշ ելևէջները»:
«Իրական դասական» գրքում հարցազրույցներ են մեծ երաժիշտների, դիրիժորների, պարողների, պարուսույցների, դերասանների և գրողների հետ, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտի անզուգական դեմքն է. «Նրանցից յուրաքանչյուրը մեծ դեր ունի գրքում։ Առանձին-առանձին կարող եմ նշել այն հանդիպումները, որոնք այլևս երբեք չեն լինի, օրինակ՝ մեծն Մայա Պլիսեցկայայի հետ, ով հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Նա հաղորդման առաջին հյուրն էր։ Իմ լսողական հիշողությունը հավերժ պահպանել է նրա ձայնի յուրահատուկ տեմբրը: Մայա Պլիսեցկայան դարձավ ծրագրի բարի փերին, պահապան հրեշտակը»։
Զրուցակիցների շարքում Սպիվակովան առանձնացնում է Շառլ Ազնավուրին: Դեռ մանկուց է տարված եղել նրա ձայնով, արվեստով, երգերը հասկանալու համար սովորել է ֆրանսերեն. «Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա նրան։ 1990-ականների սկզբին ես հայտնվեցի Փարիզում, երբ Ազնավուրը մի շարք համերգներ տվեց Լայզա Մինելլիի հետ Կոնգրեսի պալատում: Ընդմիջման ժամանակ մտա ամբոխի մեջ՝ ծանոթանալու նրա հետ։ Հսկայական սենյակում կանգնած էր մի փոքրիկ հոգնած մարդ. նա միշտ ավելի մեծ էր թվում բեմում: Տասը տարի անց ես անձամբ ծանոթացա նրա հետ Մոսկվայում՝ հայ ընկերների շրջապատում»։
10 տարվա ամենահետաքրքիր դրվագները, լեգենդար դեմքերն ու նրանց արժեքավոր մտքերը կարող եք ընթերցել «Իրական դասական» գրքում, որը Newmag-ը ներկայացրել է հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով:
Կարդացեք նաև
- Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը (թրեյլեր)
- Հունիսի 28-30-ը Սաթի Սպիվակովան Հայաստանում կունենա հագեցած օրակարգ
- Սաթի Սպիվակովայի հարցազրույցը՝ Sputnik Armenia-ին
- Տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում տեղի ունեցավ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
- «Իրական դասական»-ն ու Սաթի Սպիվակովան՝ Ժամանակակից արվեստների թանգարանում (տեսանյութ, լուսանկարներ)
- «Իրական դասական»-ն ու Սաթի Սպիվակովան՝ Ժամանակակից արվեստների թանգարանում (տեսանյութ, լուսանկարներ)